ԱՄՆ-ի նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը, պաշտոնը ստանձնելու առաջին իսկ օրից, ծրագրում է վերականգնել իր «առավելագույն ճնշման ռազմավարությունն Իրանին սնանկացնելու համար»՝ գրում է Financial Times-ը: «Առավելագույն ճնշման» արշավը նպատակ ունի զրկել Իրանին բանակը հզորացնելու հնարավորությունից, սակայն վերջնական նպատակը Թեհրանին միջուկային նոր համաձայնագրի շուրջ բանակցությունների մղելն է։               
 

Անմահությունը տիեզերքի ամեն մի մասնիկի ճակատագիրն է

Անմահությունը տիեզերքի ամեն մի մասնիկի ճակատագիրն է
24.02.2024 | 07:41

Մարդկությունը բաժանվում է երկու մասի՝ նրանք, ովքեր հավատում են հոգու անմահությանը, ու նրանք, ովքեր չեն հավատում։ ՈՒ պարադոքսն էն է, որ չհավատացողներն ավելի անմահ են, քան հավատացողները։ Անմահությանը հավատացողը գիտի կամ հույս ունի, որ մահից հետո կյանք կա, իսկ չհավատացողը հաստատ համոզված է դրանում, որովհետև բնության օրենքն անխախտ է ու անբեկանելի՝ ոչինչ ոչնչից չի ստեղծվում ու ոչինչ ոչինչ չի դառնում։ Նա գիտի, որ ինքը ոչ մի տեղ չի կորչելու՝ խառնվելու է հողին ու մի օր ծիրան է դառնալու կամ նուռ, կամ խառնվելու է ջրին ու երկինք բարձրանա, որ հետո անձրևի կաթիլներով իջնի երկրի վրա, կամ կրակ է դառնալու ու ջերմացնի մրսող մարդկանց, կամ օդ է դառնալու ու խառնվի սիրահարների անհամաչափ հևոցին, իսկ հնարավոր է նաև, որ հայտնվի տիեզերանավի հզոր շարժիչի մեջ, դուրս գա բաց տիեզերք ու դառնա վարդագույն էներգիա, որը գիտնականները դեռ չեն հայտնաբերել, բայց որից ծնվում են մեր երազները։

Հետո՛ ինչ, որ դա հոգի չի կոչվելու, ինքնություն չի ունենալու, չի հիշելու երկրի վրա ապրած իր կյանքը։ Մի՞թե սեփական հոգու մասին մտածողն ավելի արժանի է անմահության, քան նա, ով գիտի, որ իր եսը չի լինելու, բայց նա՝ իր անինքնություն ներկայությամբ, իր տրիլիոնավոր մոլեկուլներով ու ատոմներով, հարստացնելու է աշխարհը, նոր իմաստներ է տալու տիեզերական հավերժությանը։

Անմահության բոլորն են արժանի, անգամ նրանք, ովքեր արժանի չեն, որովհետև անմահությունը տիեզերքի ամեն մի մասնիկի ճակատագիրն է։

Հենրիկ Պիպոյան

Դիտվել է՝ 4463

Մեկնաբանություններ