«Ռուսաստանի խորքին ամերիկյան հրթիռներով հարվածելու թույլտվությունն անխուսափելիորեն կհանգեցնի լրջագույն թեժացման, որը սպառնում է վերածվելու անհամեմատ ավելի լուրջ հետևանքի»,- ասել է Պետդումայի միջազգային գործերի կոմիտեի ղեկավար Լեոնիդ Սլուցկին։ Մեկ այլ ռուս պաշտոնյայի դիտարկմամբ՝ այդ թույլտվությունն աննախադեպ քայլ է, որը տանում է դեպի երրորդ համաշխարհային պատերազմ, սակայն Ռուսաստանի պատասխանը կլինի անհապաղ։               
 

ԿԳՄՍ-ում ո՞վ կա

ԿԳՄՍ-ում ո՞վ կա
30.12.2023 | 10:11

Նախարար Անդրեասյանը շարունակում է զարմացնել իր գործելաոճով ու հայտարարություններով։ Սովետի ժամանակ մի արտահայտություն կար, որը ռուսերենով հնչում էր հետևյալ կերպ․ Мы посовещались и я решил․

Հիմա Ժաննա Անդրեասյանը 19 մասնագետ-պատմաբանների հրավիրում է նախարարություն տխրահռչակ դասագրքի կապակցությամբ քննարկումներ անցկացնելու հիմնավորմամբ, ապա իր ներածական խոսքում հայտարարում է, թե կա պետական քաղաքականություն և նախարարությունն իրականացնում է այդ քաղաքական գիծը, հետևաբար դասագիրքը որևէ պարագայում չի հանվելու շրջանառությունից։

Նույն հանդիպման ընթացքում, նախարարը կայացնում է մեկ այլ որոշում, այն է, իր խոսքերով՝ "անկախ" երրորդ տեսակետ ստանալու համար դիմել մեկ այլ փորձագիտական խմբի։ Հիմա եկեք հասկանանք նախարար Անդրեասյանի տրամաբանությունը, վերծանելով այն գիտության վերջին նվաճումները կիրառելով․

ա․ մենք քննարկեցին, դուք արտահայտվեցիք, բայց ես որոշում կայացրեցի և այդ որոշումը վերագրում եմ նաև հանդիպմանը ներկա գտնված մասնագետներիդ։ Մտքի կոռուպցիայի լավագույն օրինակ է, այդպես չէ՞։

բ․ Ինչ էլ գրեք, ինչ էլ քննադատեք, դասագիրքը հետ չենք կանչելու, քան որ դա պետական քաղաքականություն է, որը մենք իրականացնում ենք։

գ․ պարզվում է, որ նախարարն ու նախարարությունը գիտեն մասնագիտական ինչ որ երրորդ խմբի գոյության տեղը, բայց զլացել են հենց այդ խմբին դասագիրքը տպագրությունից առաջ տրամադրել մասնագիտական կարծիք ներկայացնելու համար։ Անվանենք սա գիտակցված վնասակարարություն։

դ․ այս պատմության մեջ ինձ ուղղակի ապշեցնում է որոշ անձանց ու պաշտոնյաների ապուշ ձևանալու վտանգավորության աստիճանը, երբ ակնհայտն ու բացահայտը չտեսնելու տալով առաջ է բերվում բոլորիս քաջ ծանոթ զոռբայությունը։

Ակնհայտ է, որ նման գործելաոճով ԿԳՄՍ նախարարությունը, դասագիրքը պատրաստողներն ու նույն զոռբայությամբ այն պաշտպանողները կոպտորեն խախտում են մեր երեխաների իրավունքները, թույլ են տալիս կռուպցիոն բազմաքայլ կոմբինացիաներ՝ պետությանը ու հասարակությանը հասցնելով զգալի նյութական ու բարոյական վնաս։

Պատմության ուսուցիչների խոստովանությունը․ "Մենք դասաժամի ընթացքում դասագիրքը դնում ենք սեղաններին, որ ստուգողներ գալու ժամանակ տեսնեն, թե իբր մենք դա օգտագործում ենք, իրականում պատմության դասը կազմակերպում ենք այդ դասագրքից դուրս"։

Այս մասին պետք է խոսել ասուլիսի ժամանակ, տիկին նախարար, այլ ոչ թե ճապաղ ու ձանձրալի չինովնիկական տեքստեր արտաբերել։

Հայկ ԴԵՄՈՅԱՆ

Դիտվել է՝ 8435

Մեկնաբանություններ