ԱՄՆ-ի նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը, պաշտոնը ստանձնելու առաջին իսկ օրից, ծրագրում է վերականգնել իր «առավելագույն ճնշման ռազմավարությունն Իրանին սնանկացնելու համար»՝ գրում է Financial Times-ը: «Առավելագույն ճնշման» արշավը նպատակ ունի զրկել Իրանին բանակը հզորացնելու հնարավորությունից, սակայն վերջնական նպատակը Թեհրանին միջուկային նոր համաձայնագրի շուրջ բանակցությունների մղելն է։               
 

Ինչն ունի սկիզբ, ունի և վերջ

Ինչն ունի սկիզբ, ունի և վերջ
31.05.2023 | 13:53

Ստորև նկարագրվող իրավիճակին, վստահ եմ, բախվել են հազարավոր մարդիկ կամ մտավախություն ունեն, որ փոքր-ինչ անհնազանդության, անհամաձայնության դեպքում կարող են բախվել՝ կորցնելով աշխատանքը, եկամտի աղբյուրը, ինչը, անխոս, անչափ կարևոր ու ցավալի է յուրաքանչյուր մարդու համար, հատկապես Հայաստանի նման երկրի պայմաններում, երբ ամեն ինչ կենտրոնացված է իշխանության ձեռքում:

Սակայն իմ խորը համոզմամբ չի կարելի մշտապես ապրել վախեցած, կեղծ անտարբերությամբ կամ անձնական շահով, հատկապես երբ ողջամիտ կասկած ունես, որ վտանգված է Հայրենիքիդ անվտանգությունը:

Ներկայացնելով ընտանիքիս առնչվող ներքոհիշյալ դեպքը` ես մեր օրինակով ուզում եմ ասել, որ չպետք է վախենալ, վհատվել: Ի վերջո, մենք մենակ չենք և ոչ մի վատ նպատակ չենք հետապնդում:

Գեներալ Գրիգորի Խաչատուրովի պաշտպանության հանձնախմբում ընդգրկվելուս փաստը, ինչպես նաև ուսանողների հետ վերջին հանդիպման ընթացքում տվածս հարցազրույցը իշխանական շրջանակներում խորացրել է դժգոհությունն անձիս նկատմամբ և, որպես հետևանք, մեսիջ` այս երկու օրվա ընթացքում կնոջս պարտադրվեց առանց որևէ օբյեկտիվ պատճառի, օրինական հիմքի աշխատանքից ազատվել, որի հետևանքով որդիս էլ, չհանդուրժելով մոր նկատմամբ անարդար վերաբերմունքը, հեռացավ ԱԱԾ-ից, չնայած չէր լրացել համակարգում նրա պարտադիր ծառայության հինգ տարին:

Ես մնում եմ խորը համոզմունքին, որ գեներալ Խաչատուրովին կալանքի տակ պահելու որևէ հիմք չկա, և դա ունի ակնհայտ քաղաքական ենթատեքստ, պնդում եմ նաև նախկինում հնչեցված բոլոր մտքերս և առաջիկայում էլ խոսելու ու արձագանքելու եմ, երբ նպատակահարմար կգտնեմ:

Կնոջս ու որդուս նկատմամբ այս գործողությունները համարում եմ պարզունակ վրեժխնդրություն, որը չի կարող բարոյական և իրավական հետևանքներ չունենալ թեկուզ ապագայում:

Եթե այսպես վարվում են իմ ընտանիքի հետ, ապա, պատկերացրեք, թե ինչ է կատարվում ընդդիմադիր հայացքներ ունեցող անձանց շուրջ:

Ինձ համար ամենից ցավալին կլինի, եթե հաստատվեն տվյալները, որ ստիպողական այս գործընթացին առնչվել է նաև ԱԱԾ-ն, քանի որ ընտանիքի անդամների նկատմամբ նման ոտնձգությունն աննախադեպ է և ակնհայտ կրում է անձնավորված բնույթ:

Հիշեք, որ մենք ապրում ենք մե՛ր երկրում, մե՛ր քաղաքում, որտեղ գրեթե բոլորը ճանաչում են իրար, հասկանում են, թե ինչ է կատարվում և գիտեն կամ առնվազն զգում են, թե ով ով է։

Աներկբա է՝ ինչն ունի սկիզբ, ունի և վերջ ․․․

Միքայել ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ

Դիտվել է՝ 5569

Մեկնաբանություններ