ԱՄՆ-ի նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը, պաշտոնը ստանձնելու առաջին իսկ օրից, ծրագրում է վերականգնել իր «առավելագույն ճնշման ռազմավարությունն Իրանին սնանկացնելու համար»՝ գրում է Financial Times-ը: «Առավելագույն ճնշման» արշավը նպատակ ունի զրկել Իրանին բանակը հզորացնելու հնարավորությունից, սակայն վերջնական նպատակը Թեհրանին միջուկային նոր համաձայնագրի շուրջ բանակցությունների մղելն է։               
 

… միտված են նոր պսևդոարժեքների հաստատմանը

… միտված են նոր պսևդոարժեքների հաստատմանը
25.05.2023 | 21:46

Ավան-Առինջի 180 միջնակարգ դպրոցը անվանափոխվել է հայ ֆեմինիստ Զապել Եսայանի անունով։

Իհարկե Արցախի օտարման և ինքնիշխանության կորստի այլ սպառնալիքների շարքում նման նորույթներն արդիական չեն, բայց դրանք քայլ առ քայլ միտված են նոր պսևդոարժեքների հաստատմանը։

Ո՞վ է Զապել Եսայանը, թերևս կանանց իրավունքների մոլեռանդ պաշտպան և նվիրյալ ֆեմինիստ, ով լծվել էր՝ 1860 ականներից Օսմանյան կայսրությունում լայն թափ առնող կանանց իրավահավասարության պայքարին։

Նրան բնորոշում են նաև աշխարհի Ամենաանվախ կանանցից մեկը։ Պատահական չէ այս համատեքստում կառավարության շենքի դիմաց տեղադրված հորատանցքի պարմանուհի հիշեցնող՝ Անվախ աղջկա արձանը։

Ասում են, որ Խորհրդային Հայաստանում ԵՊՀ-ում նա դասավանդում էր ծխախոտը ձեռքին՝ հավանաբար փորձելով Հայ կնոջ օրինակելի կերպար ծառայել։ Բացահայտելով նրա հակախորհրդային վարքագիծը նրան ձերբակալեցին և աքսորեցին։

Զապել Եսայանը համոզված եմ, որևէ աղերս չուներ հայկական շահի սպասարկման հետ, ինչպես, որ օրվա պետականաքանդ պրոֆեսիոնալները, երբ խոսում են իրավունքների պաշպանության մասին (երբեն թեև արդարացի) որևէ աղերս չունեն դրանց հետ և առհասարակ հայկականության հետ։ Նրանց բոլորի խնդիրն է դրսից թելադրված պետությունների կազմաքանդումը՝ հանրային ցասման պրովոկացիաների միջոցով։

Ահա թե ինչու են դպրոցն անվանափոխել նրա անունով...

Մենք այդքան փառահեղ կանայք և թագուհիներ ունենք՝ Փառանձեմ, Զաբել, Անահիտ, հերոսուհի կանայք՝ Շաքե, Այծեմնիկ...

Ինչու՞ երբեք նրանց չեն հիշում։ Կամ միայն նրանց, ովքեր դեստրուկտիվ վարք են ունեցել կամ պետության ավարտն են խորհրդանշել՝ դիցուք, Էրատոն ձեզ օրինակ...

Վահե ԹՈՐՈՍՅԱՆ

Դիտվել է՝ 2997

Մեկնաբանություններ