ԱՄՆ-ի նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը, պաշտոնը ստանձնելու առաջին իսկ օրից, ծրագրում է վերականգնել իր «առավելագույն ճնշման ռազմավարությունն Իրանին սնանկացնելու համար»՝ գրում է Financial Times-ը: «Առավելագույն ճնշման» արշավը նպատակ ունի զրկել Իրանին բանակը հզորացնելու հնարավորությունից, սակայն վերջնական նպատակը Թեհրանին միջուկային նոր համաձայնագրի շուրջ բանակցությունների մղելն է։               
 

Կադաստրի թուղթը

Կադաստրի թուղթը
25.05.2023 | 21:33

Դավաճանության մեջ ընկղմված մարդամեկը որոշել է ո՛չ ավել, ո՛չ պակաս հիմնավորել մեր էթնոսի եկվոր լինելը, բա թե մենք կադաստրի թուղթ չունենք։ Չի՛ կարելի շրջանցել լարվածությունից արտահոսող այս անձի այսօրվա փողոցային, տխմարագույն ժարգոնով համեմված պնդումը, որ մենք լեգիտիմության արժանիք և փաստաթուղթ չունենք և Ադրբեջանի հետ կապիտուլյացիան կարող է Հայաստանին ինչ-որ շանս տա սահմաններով սուվերեն գոյության համար։

Ընդհանրապես, համոզված եմ, որ սրա շաբաթական տեքստերը, ելույթները, դրա մեջ եռացող հակահայությունը ունի հստակ աշխատող մասնագետ հետախույզների խմբի ձեռագիր: Խումբ, որի անդամներն ուղղորդում են քննարկվող անձի ամբողջ քաղաքական և կենցաղային առօրյան։ Հիմա պատասխանում եմ, այդ հետախույզների խմբին։

1.Հայաստանի կադաստրի թուղթը, ա՛յ անիծյալ թուրքեր և դրանց փնթի գործակալներ, գտնվում է Վատիկանում և դա սուրբ տաճարի պատերին քանդակված աշխարհի քարտեզն է, որի վրա պատկերված է Անդրկովկասի և առաջավոր Ասիայի միջնաբերդ հանդիսացող Հայաստան պետությունը։

ՈՒշադրություն դարձրեք, որ այդ քարտեզի վրա չկան ո՛չ թուրքերը, ո՛չ ազերիները, որոնք մեր երկրամաս թափանցեցին միայն 1054 թվականից հետո, երբ թուրքմեն Տուղրիլ բեկն արշավեց դեպի Անդրկովկաս։

2.Կադաստրի թուղթ է հանդիսանում Հռոմի կոնսուլ Գնեոս Մագնուս Պոմպեոսի և Տիգրան Մեծի միջև կնքված պայմանագիրը, որով ճանաչվեցին Հռոմի և Հայաստանի փոխադարձ սահմանները։ Դա տեղի է ունեցել մեր թվարկությունից առաջ 55 թվականին, Անդրկովկասում ազերիների նախապապերի հայտնվելուց հազար տարի առաջ։

3.Կադաստրի թուղթ է հանդիսանում նույնիսկ արաբական խալիֆաթի կողմից հայկական տարածքների վրա հայոց Բագրատունի թագավորների իրավունքների ճանաչումը:

ՈՒշադրություն դարձրեք, որ խալիֆի ֆերմայով հայոց թագավորները տիրում էին, ոչ միայն Հայաստանի, այլև Տփխիսի, Վրաստանի, Աղվանքի տարածքներում։

4.Կադաստրի թուղթ էր հանդիսանում Լևոն Մեծագործ Կիլիկյան թագավորին Հռոմի սրբազան կայսրության և Բյուզանդիայի կողմից ուղարկված թագադրման թագերը։

ՈՒշադրություն դարձրեք, որ Կիլիկյան թագավորությունը գոյատևում էր միջերկրական ծովի ափերին, որտեղ թուրքական էմիրություններով շրջապատված Հայաստանը նրանցից շատերի համար ահեղ թշնամի էր։

5.Կադաստրի թուղթ է հանդիսանում նաև Սևրի պայմանագիրը և Վուդրո Վիլսոնի իրավարար վճիռը, որով հստակ արձանագրվում էին ապագա Հայաստանի տարածքը, սահմանները։

6.Մեզ հասած աշխարհի ամենահին աշխարհացույց քարտեզը բաբելոնյան քարտեզն է, որը պատկերված է կավե սալիկի վրա։ Քարտեզը գտնվել է Իրաքի տարածքից 19-րդ դարում։ Այժմ այն պահվում է Բրիտանական թանգարանում։

Բաբելոնյան կավե սալիկը թվագրվում է մ․թ․ա․ 6-րդ դարով։ Ասորական և Բաբելոնյան հին աղբյուրներում Արարատյան թագավորությունը հիշատակվում է որպես ՈՒրարտու։ Հենց այս անվամբ էլ այն նշված է աշխարհի հնագույն քարտեզի վրա։ Նշված պետություններից միայն Հայաստանը մինչ օրս գոյություն ունի։ Մնացած բոլորը վերացել են աշխարհի քարտեզից:

Բազմադարյա մեր պատմությունը, պատմական դեպքերը թույլ են տալիս անվերջ շարունակել ներկայացված շարքը և ակնհայտ է, որ մեր երկրի կադաստրի թուղթ ման եկողը կամ դրա գոյության մեջ կասկածողը տեղ չունի մեր էթնոսի մեջ։

Կարծում եմ, համոզված եմ, որ քաղաքական հոգեվարքի մեջ գտնվող խելագար պետք է լինես, որպեսզի Ադրբեջանից աղերսես մեր էթնոսի հայրենատեր, պետության տեր լինելու իրավունքը։

Չարիքը պետք է հեռացվի։

Չե՛ք հաջողելու։

Հրայր ԿԱՄԵՆԴԱՏՅԱՆ

Դիտվել է՝ 7036

Մեկնաբանություններ