ԱՄՆ-ի նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը, պաշտոնը ստանձնելու առաջին իսկ օրից, ծրագրում է վերականգնել իր «առավելագույն ճնշման ռազմավարությունն Իրանին սնանկացնելու համար»՝ գրում է Financial Times-ը: «Առավելագույն ճնշման» արշավը նպատակ ունի զրկել Իրանին բանակը հզորացնելու հնարավորությունից, սակայն վերջնական նպատակը Թեհրանին միջուկային նոր համաձայնագրի շուրջ բանակցությունների մղելն է։               
 

Պաշտպանության նախարարությունը, առաջին հերթին, մշակույթի նախարարությունը պետք է լինի. Կարինե Հակոբյան

Պաշտպանության նախարարությունը, առաջին հերթին, մշակույթի նախարարությունը պետք է լինի. Կարինե Հակոբյան
24.10.2022 | 07:33

Այսօր շատ են խոսում տարբեր երկրներից զենք գնելու մասին, կարծիք ձևավորելով, որ մեր վերջին պարտությունների պատճառը զենքի բացակայությունն է եղել։ Այնինչ, պատճառը ազգային նպատակի (ազգային գաղափարի) բացակայությունն է, ինչից էլ բխում են մեր մտածողության պառակտված լինելը և այս անկայուն ու երկերեսանի արտաքին հարաբերությունները։ Դա նշանակում է, որ մենք չունենք արտաքին քաղաքականություն։ Իսկ այս պայմաններում որքան շատ զենք ունենանք, այնքան ավելի վտանգավոր է դա, և այդքան ավելի շատ զոհեր կարող են լինել։ Ուկրաինայի օրինակը ասածիս ապացույցն է։ Եվ նաև՝ այսօր աշխարհում զենք ունենալն ամենից հեշտ լուծվող խնդիրն է։ Այդտեղ, ինչպես գիտենք, իրական արգելքներ չկան, բայց, կա մեծ արտաքին ճնշում մշակույթի ասպարեզում։ Քանի որ նրանք՝ այդ արտաքին ուժերը գիտեն, որ դա է իրական զենքն այսօր, և դա է իրական պաշտպանության նախարարությունը։


Երկրորդ համաշխարհայինից հետո ազդարարվեց սառը պատերազմի սկիզբը, իսկ սառը պատերազմն ընթանում է, ինչպես գիտեք, գաղափարական, մշակութային, տնտեսական, տեղեկատվական և այլ ռազմադաշտերում։ Դա նշանակում է, որ չինական փափուկ ուժի գործադրման ռազմավարությունը, որը վաղուց համաշխարհային կիրառում ունի և բազմիցս ապացուցել է իր արդյունավետությունն ու կենսունակությունը, այսօր ընթացող համաշխարհային պատերազմի գլխավոր զենքն է։ Եվ քանի որ ներկայիս պատերազմները, ըստ էության, մշակութային պատերազմներ են, երբեմն՝ ռազմական գործողությունների քողի տակ նաև, մենք պետք է հասկանանք, որ պաշտպանության (պատերազմի) նախարարությունը, առաջին հերթին, ՄՇԱԿՈՒՅԹԻ նախարարությունը պետք է լինի՝ իր արդիականացված մշակութային քաղաքայանությամբ, որը, սակայն, չկա Հայաստանում։ Իսկ քանի դեռ չկա, որպես ազգ, որպես պետություն պաշտպանված լինել չենք կարող։


Ի դեպ, չինական ռազմական արվեստում ամենամեծ հաղթանակը համարվել և համարվում է առանց ճակատամարտի, առանց զենքի գործադրման ձեռք բերված հաղթանակը։

Դիտվել է՝ 8223

Մեկնաբանություններ