Ռուսաստանի պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն Թեհրանից մեկնել է Բաքու՝ իրազեկում է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի թելեգրամյան ալիքը։ «Նա ուղևորվեց Ադրբեջանի մայրաքաղաք, որպեսզի նրանց զգուշացնի ձեռնպահ մնալ միջամտությունից»,- ասված է հաղորդագրության մեջ։               
 

Անհնազանդության ակցիաներ Երևանում

Անհնազանդության ակցիաներ Երևանում
22.12.2020 | 14:56

Երևանում անհնազանդության ակցիաներ ու գործադուլ է այսօր՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով։ Գործադուլին միանալու հայտարարություն էին արել նաև բուհերի դասախոսները, փաստաբանները։ Փաստաբաններն արդեն երթ են սկսել, նրանք ԱԺ նախագահին պատրաստվում են հանձնել ռազմական դրությունը վերացնելու և վարչապետին անվստահություն հայտնելու իրենց դիմումը։


Հանրապետության հրապարակվում հավաքվել են մարդիկ՝ ակցիային մասնակցելու նպատակով։

Դիտվել է՝ 6678

Մեկնաբանություններ