Ամերիկացի միլիարդատեր Իլոն Մասկը X սոցիալական ցանցում գրել է, որ ԱՄՆ-ը երբեք չի կարողանա առաջին մարդկանց ուղարկել Մարս, եթե նախագահական ընտրություններում հաղթի դեմոկրատ թեկնածու Քամալա Հարիսը։ «Թրամփն աջակցում է արդյունավետության հարցերով կառավարության հանձնաժողովին, որպեսզի թույլ տա մեծ գործեր անել, իսկ Քամալան՝ ոչ»,- ընդգծել է SpaceX-ի հիմնադիրը: Ըստ Մասկի՝ իրենց նպատակն է 20 տարում Մարսի վրա ստեղծել «ինքնաբավ քաղաք»։               
 

Փաշինյանին խստիվ արգելվում է

Փաշինյանին խստիվ արգելվում է
15.09.2020 | 16:50

Այսօր ողջ համացանցը ողողված էր Նիկոլ Փաշինյանի հերթական «ցնցող» մտքի շուրջ գնահատականներով։

Սակայն ոչ այնքան կարևոր է, թե նա ինչ է ասել, այլ թե որտեղ է ասել։ Փաշինյանը մասնակցում էր Երևանի Ռաֆայել Իշխանյանի անվան N 153 հիմնական դպրոցի բացման արարողությանը ու ինչպես ինքն է փաստել, առավոտվանից մտածում էր, թե ինչ է խոսելու աշակերտների առջև։ Եվ երկար մտորելու արդյունքում հանգել էր հետևյալ մտքին.

«Ես մտածեցի այսպիսի մի նախադասություն, 21-րդ դարում առանց կրթության որևէ բան անել հնարավոր չէ: Առանց կրթության հնարավոր է «Յաշիկ Մերսեդես» առնել: Այո, այս նախադասությունը կարող է գոյություն ունենալ: Սակայն, եթե դա հնարավոր է առանց կրթության, առանց կրթության հնարավոր չէ ստեղծել G կարգի Մերսեդես»։


Դժվար չէ հասկանալ, թե կրթության ինչպիսի չափորոշիչներ ունի երկրի վարչապետը, բայց ավելի ողբերգական է, թե նա ինչ ուղերձ է տալիս նոր սերնդին, որոնց շատերի ընտանիքներում լավ կրթություն ասվածը հաստատ «յաշիկ մերսեդեսի» հետ չի նույնացվել։ Փաստն այն է, որ Փաշինյանն ամեն ինչին մոտենում է միայն անձնական բարեկեցության տեսանկյունից և որպես օրինակ, աշակերտի համար սկզբունքորեն պիտի բացառվի, որովհետև «նազարի» բախտով վարչապետ կարգված մարդը երեխային ասում է, թե առանց կրթության կարող ես ապրել հարուստ ու թանկարժեք մեքենա ունենալ։ Ստացվում է՝ սովորում եք, որ ի՞նչ անեք։


Ընդհանրապես կան տեղեր, որտեղ Փաշինյանի մուտքը պետք է խստիվ արգելվի։ Առաջին հերթին ուսումնական հաստատություններ։ Իսկ երկրորդ հերթին էլ բացառել ազգի արժեհամակարգին առնչվող ելույթներ ունենալը։


Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆ

Դիտվել է՝ 9196

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ