Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Իրանի գերագույն առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեիին հորդորել է զուսպ արձագանքել Իսրայելի կողմից ՀԱՄԱՍ-ի քաղբյուրոյի ղեկավար Իսմայիլ Հանիեի սպանությանը՝ խորհուրդ տալով նրան զերծ մնալ իսրայելցի խաղաղ բնակչության վրա հարձակումներից՝ հայտնել է Reuters-ը՝ վկայակոչելով իրանցի բարձրաստիճան պաշտոնյաներին։               
 

Միքայել Մինասյան. Երկիր ենք կորցնում

Միքայել Մինասյան. Երկիր ենք կորցնում
30.07.2020 | 22:33

«Դիտեցի նախագահ Քոչարյանի հարցազրույցը: Երկու տարուց ավելի հայկական էկրանից պետական գործչին վայել ելույթների դեֆիցիտի ֆոնին հաճելի էր բովանդակալից խոսք լսելը: Խոսք, որում կար իմաստ, քննական մտածողություն, սառը դատողություն, համաշխարհային համատեքստում բոլոր հիմնական զարգացումների ու դրանց պատճառահետևանքային կապերի լավ տիրապետում, կար մտքի ժառանգականություն, երևույթների անալիտիկ զտում երկրորդականից ու դրական իմաստով արդարացված ինքնավստահություն: Խոսքս խելացիների համար է` սովորելու շատ բան կար հարցազրույցում:


Գիտեմ` դավադրապաշտները հիմա կոգևորվեն. այդպիսիներին ուշադրություն դարձնելու ժամանակը չէ այլևս` երկիր ենք կորցնում...», - ֆեյսբուքյան իր էջում գրել է Միքայել Մինասյանը:

Դիտվել է՝ 2102

Մեկնաբանություններ