Եվրամիությունն ընդլայնել է Իրանի դեմ պատժամիջոցները ՈՒկրաինայի հետ պատերազմում Ռուսաստանին Թեհրանի աջակցության պատճառով՝ երկուշաբթի հայտարարել է Եվրահանձնաժողովը։ Նոր պատժամիջոցներն ուղղված են նավերի և նավահանգիստների դեմ, որոնք օգտագործվում են իրանական արտադրության անօդաչու թռչող սարքերի, հրթիռների, հարակից տեխնոլոգիաների և բաղադրիչների տեղափոխման համար՝ ասված է զեկույցում:               
 

Հրա­պա­րա­կե՛ք ծախ­սե­րը և ար­դ­յունք­նե­րի հաշ­վետ­վու­թ­յուն­նե­րը

Հրա­պա­րա­կե՛ք ծախ­սե­րը և ար­դ­յունք­նե­րի հաշ­վետ­վու­թ­յուն­նե­րը
28.02.2020 | 11:48
Բեռ­լի­նում փակ­վեց Եվ­րո­պա­կան կի­նո­շու­կան, հայ­կա­կան պատ­վի­րա­կու­թյու­նը ա­վար­տեց իր դա­րա­կազ­միկ այ­ցը Բեռ­լի­նա­լե։ Սպա­սում ենք հաշ­վետ­վու­թյա­նը։
2019-ին, Եվ­րո­պա­կան կի­նո­շու­կա­յից ան­մի­ջա­պես հե­տո ռու­սա­կան մա­մու­լում հայտն­վե­ցին տվյալ­ներ Բեռ­լի­նում կա­տար­ված գոր­ծարք­նե­րի վե­րա­բե­րյալ։ Ռու­սա­կան ֆիլ­մե­րի վա­ճառ­քից գո­յա­ցած գու­մա­րը գե­րա­զան­ցել էր 2 մի­լիոն դո­լա­րը։ Ֆիլ­մար­տադ­րող­նե­րի հա­մա­հայ­կա­կան ֆե­դե­րա­ցիան պն­դում է, որ­պես­զի ՀՀ ԿԳՄՍ նա­խա­րա­րու­թյու­նը և կի­նո­կենտ­րո­նը հրա­պա­րա­կեն Բեռ­լի­նի և Ռո­տեր­դա­մի կի­նո­փա­ռա­տո­նե­րում կա­տա­րած ծախ­սե­րի, հայ­կա­կան ֆիլ­մե­րի վա­ճառ­քի կամ հայ­կա­կան ֆիլ­մե­րի հա­մա­տեղ ար­տադ­րու­թյան պայ­մա­նագ­րե­րում նշ­ված ներդ­րում­նե­րի մա­սին տվյալ­նե­րը։
Մեկ ա­միս ա­ռաջ՝ հուն­վա­րին, կի­նո­կենտ­րո­նը ներ­կա­յա­ցել էր Ռո­տեր­դա­մի կի­նո­փա­ռա­տո­նին, ո­րը հայ­կա­կան կի­նո­յի հա­մար ա­մե­նաու­ղիղ կա­մուրջն է դե­պի մի­ջազ­գա­յին կի­նոին­դուստ­րիա, քա­նի որ կենտ­րո­նա­ցած է զար­գա­ցող եր­կր­նե­րի կի­նո­յի վրա։ Ռո­տեր­դա­մը մեզ հա­մար շատ ա­վե­լի կարևոր է, քան Կան­նը կամ Բեռ­լի­նը, որ­տեղ մենք դեռ եր­կար կգ­նանք որ­պես նա­յող, ոչ թե ցույց տվող։ Բայց Ռո­տեր­դա­մից հե­տո ևս ծախ­սե­րի ու ար­դյունք­նե­րի որևէ հաշ­վետ­վու­թյան չենք հան­դի­պել։ Ար­դյու՞­նքը։
Է­լի մեկ ա­միս ա­ռաջ՝ դեկ­տեմ­բե­րին, կի­նո­կենտ­րո­նը պե­տու­թյու­նից ստա­ցել էր 9 մլն դրամ «Կի­նոար­տադ­րող­նե­րի հա­մա­հայ­կա­կան ֆո­րում» մի­ջո­ցառ­ման հա­մար, ո­րին պետք է մաս­նակ­ցեին 8 օ­տա­րերկ­րյա հա­յազ­գի կի­նո­գոր­ծիչ­ներ, որ պետք է նպաս­տեին հայ­կա­կան կի­նո­նա­խագ­ծե­րի ա­ռաջ­խա­ղաց­մա­նը։ Մի կողմ դնենք 8 հրա­վիր­ված հյու­րի և 9 մլն դրա­մի հա­մա­չա­փու­թյան գնա­հա­տա­կա­նը, դառ­նանք ար­դյուն­քին. ար­դյու՞­նքը։
Թե ֆո­րու­մի, թե Ռո­տեր­դա­մի, թե Բեռ­լինի դեպ­քում մեզ հե­տաքր­քիր չեն «լո­լո­նե­րը»՝ հան­դի­պել ենք սրա հետ, սել­ֆի ա­րել, խոս­տում ստա­ցել... դա մենք լսում ենք 30 տա­րի։ Ար­դյու՛­նքը։ Որ­քա՞ն է կազ­մել հայ­կա­կան ֆիլ­մե­րի վա­ճառ­քից ստաց­ված գու­մա­րը (ինչ­պես նշել են ռուս­նե­րը), ի՞նչ ներդ­րում­ներ են ֆիքս­վել կի­նո­շու­կա­նե­րում կնք­ված հա­մա­տեղ ար­տադ­րու­թյան պայ­մա­նագ­րե­րում (ինչ­պես նշել էինք մենք «Տա­տի­կիս վար­սե­րը» ֆիլ­մի դեպ­քում)։
Հրա­պա­րա­կե՛ք ծախ­սե­րը և ար­դյունք­նե­րի հաշ­վետ­վու­թյուն­նե­րը, որ, ան­կեղծ ա­սած, ինձ հայտ­նի են։ ՀՐԱ­ՊԱ­ՐԱ­ԿԵ՛Ք հան­րու­թյան, այդ թվում՝ կի­նո­հան­րու­թյան հա­մար, որ­պես­զի բո­լո­րին պարզ լի­նի կի­նո­յի պե­տա­կան կա­ռա­վար­ման իմ­պո­տենտ բնույ­թը։
Հով­հան­նես ԳԱԼՍ­ՏՅԱՆ
Կի­նո­ռե­ժի­սոր
Դիտվել է՝ 3221

Մեկնաբանություններ