Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Իրանի գերագույն առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեիին հորդորել է զուսպ արձագանքել Իսրայելի կողմից ՀԱՄԱՍ-ի քաղբյուրոյի ղեկավար Իսմայիլ Հանիեի սպանությանը՝ խորհուրդ տալով նրան զերծ մնալ իսրայելցի խաղաղ բնակչության վրա հարձակումներից՝ հայտնել է Reuters-ը՝ վկայակոչելով իրանցի բարձրաստիճան պաշտոնյաներին։               
 

Փաշինյան․ Ապրիլի 29-ի կեսօրից կրկին շրջափակվում են բոլոր մայրուղիներն ու ճանապարհները

Փաշինյան․ Ապրիլի 29-ի կեսօրից կրկին շրջափակվում են բոլոր մայրուղիներն ու ճանապարհները
28.04.2018 | 23:00

Ապրիլի 29-ի կեսօրից ընդդիմությունը կրկին շրջափակում է բոլոր մայրուղիներն ու ճանապարհները։

Այս մասին է հայտարարել պատգամավոր Նիկոլ Փաշինյանը Սպիտակում հանրահավաքի ժամանակ։

«Նորից կրկնում եմ, որ սա խաղաղ պայքար է, և ոչ մի բռնություն,ոչ մի փակ համարով մեքենա չպիտի ասոցացվի մեր շարժման հետ», - շեշտել է նա։

16:00-ին ճանապարհները բացվելու են, որպեսզի մարդիկ կարողանան հասնել Երևան՝ 19:00-ին Հանրապետության հրապարակում սկսվող հանրահավաքին:

Ընդդիմությունը պատգամավոր Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ պահանջում է ԱԺ-ից հաստատել վերջինիս թեկնածությունը վարչապետի պաշտոնում, որպեսզի նա տանի քաղաքական պրոցեսը դեպի արտահերթ ԱԺ ընտրություններ։ Մայիսի 1-ի ընտրություններին ՀՀԿ-ն թեկնածու չի առաջադրի։ Գագիկ Ծառուկյանը հայտարարել է «ժողովրդի թեկնածուին» պաշտպանելու որոշման մասին։

Դիտվել է՝ 2943

Մեկնաբանություններ