Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիբ Էրդողանը հոկտեմբերի 30-ին կայցելի Ադրբեջան` ասել է Ադրբեջանում Թուրքիայի դեսպան Էրքան Օզորալը։ Նրա խոսքով՝ այցի շրջանակում բարձր մակարդակով հանդիպում կկայանա։ Պատասխանելով ԱՄՆ-ի և Թուրքիայի միջև վիզային ճգնաժամի մասին հարցին՝ դեսպանը հույս է հայտնել, որ մոտ ժամանակներս խնդիրը կլուծվի։