Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Իրանի գերագույն առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեիին հորդորել է զուսպ արձագանքել Իսրայելի կողմից ՀԱՄԱՍ-ի քաղբյուրոյի ղեկավար Իսմայիլ Հանիեի սպանությանը՝ խորհուրդ տալով նրան զերծ մնալ իսրայելցի խաղաղ բնակչության վրա հարձակումներից՝ հայտնել է Reuters-ը՝ վկայակոչելով իրանցի բարձրաստիճան պաշտոնյաներին։               
 

«Երկրապահներս խոնարհվում ենք Ձեր առաջ, Դուք հայ ազգին Սպարապետ եք պարգևել»

«Երկրապահներս խոնարհվում ենք Ձեր առաջ, Դուք հայ ազգին Սպարապետ եք պարգևել»
22.09.2016 | 11:42

ԵԿՄ վարչության նախագահ, Արցախի հերոս Մանվել Գրիգորյանը ուղերձ է հղել Սպարապետ Վազգեն Սարգսյանի մայրիկին՝ Գրետա Մայրիկին՝ ՀՀ անկախության տոնի կապակցությամբ.

«Սիրելի Գրետա մայրիկ, եռասերունդ «Երկրապահ» կամավորականների միության, հանրապետության բոլոր երկրապահների, 5-րդ բրիգադի մարտիկների, պատանի, երիտասարդ երկրապահների և իմ անունից ջերմորեն շնորհավորում եմ Ձեզ սրբազնագույն տոնի` ՀՀ անկախության օրվա կապակցությամբ: Հայաստանի Հանրապետությունն արդեն 25 տարեկան է, իսկ անկախությունը ձեռք է բերվել հայ ազգի երկրապահ զավակների արյան և մաքառումների գնով, այն «Երկրապահի», որի հիմնադիրն ու հավերժ նախագահը Սպարապետ Վազգեն Սարգսյանն է:

Երկրապահներս խոնարհվում ենք Ձեր առաջ, Գրետա մայրիկ, Դուք հայ ազգին Սպարապետ եք պարգևել, պարգևել եք այն մարդուն, ով հայոց նորագույն հաղթամարտի խորհրդանիշը դարձավ, դարձավ մարդ, ով ստեղծեց հայոց բանակը, ով մեծագույն նպաստ բերեց Հայաստանի Հանրապետության կայացման, մեր երկրի սահմանների պաշտպանության, տարածքների ազատագրման գործում:


Անկախության օրը հենց Ձեր տոնն է, Գրետա մայրիկ: Հանձին Ձեզ շնորհավորում ենք հերոսներ ծնող հայ հերոս մայրերին: Հենց հայ մայրերն են, որ իրենց փեշի տակ հարյուրամյակներով պահեցին ու իրենց զավակների միջոցով սերունդներին փոխանցեցին անկախ ապրելու իղձը, ձգտումը: Խոստանում ենք, որ տեր ենք լինելու անկախությանը, տեր ենք լինելու մեր երկրին, պետությանը:


Հենց այդ նպատակով ստեղծել ենք երկրապահական եռասերունդ ընտանիք: Պատանի, երիտասարդ երկրապահների շնորհիվ, ուսուցողական ծրագրերի, հրամանատարասերժանտական դասընթացների շնորհիվ իրականացնում ենք մեր, Ձեր, մեր սիրելի Սպարապետի երազանքը, կերտում ենք վաղվա հզոր Հայաստանն ու բարեկեցիկ, պաշտպանված Արցախը»:

Դիտվել է՝ 2927

Մեկնաբանություններ