Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Իրանի գերագույն առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեիին հորդորել է զուսպ արձագանքել Իսրայելի կողմից ՀԱՄԱՍ-ի քաղբյուրոյի ղեկավար Իսմայիլ Հանիեի սպանությանը՝ խորհուրդ տալով նրան զերծ մնալ իսրայելցի խաղաղ բնակչության վրա հարձակումներից՝ հայտնել է Reuters-ը՝ վկայակոչելով իրանցի բարձրաստիճան պաշտոնյաներին։               
 

Ջաստին Թրյուդո. Այսօր միանում ենք հայերին Կանադայում, Հայաստանում և ողջ աշխարում

Ջաստին Թրյուդո. Այսօր միանում ենք հայերին Կանադայում, Հայաստանում և ողջ աշխարում
22.09.2016 | 11:41

Կանադայի վարչապետ Ջասթին Թրյուդոն շնորհավորական ուղերձ է հրապարակել Հայաստանի Անկախության օրվա առթիվ. «Այսօր միանում ենք հայ համայնքին ինչպես այստեղ` Կանադայում, այնպես էլ Հայաստանում և ողջ աշխարհում` տոնելով երկրի Անկախության 25-րդ տարեդարձը: Կանադան և Հայաստանի Հանրապետությունը դինամիկ զարգացող և բարեկամական հարաբերություններ են վայելում` հիմնված ժողովրդավարության և ազատության ընդհանուր արժեքների, երկկողմ հարաբերությունների և միջազգային կազմակերպություններում, ինչպիսին է, օրինակ, Ֆրանկոֆոնիան, մեր համագործակցության վրա:


Անհամբեր սպասում եմ նախագահ Սերժ Սարգսյանի և նորանշանակ վարչապետ Կարեն Կարապետյանի հետ աշխատելուն և մեր երկու երկրների միջև հարաբերությունների հետագա ամրապնդմանը, գլոբալ և տարածաշրջանային խնդիրների, այդ թվում` անվտանգության և խաղաղության շուրջ համատեղ աշխատանքին:


Կանադայի կառավարության անունից` ես և Սոֆին կոչ ենք անում բոլոր կանադացիներին հիշել մեր ազգային ինքնության հարցում կանադահայերի կարևոր ներդրման մասին և լավագույն մաղթանքներով շնորհավորել բոլորին այսօր»:

Դիտվել է՝ 2820

Մեկնաբանություններ