Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Իրանի գերագույն առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեիին հորդորել է զուսպ արձագանքել Իսրայելի կողմից ՀԱՄԱՍ-ի քաղբյուրոյի ղեկավար Իսմայիլ Հանիեի սպանությանը՝ խորհուրդ տալով նրան զերծ մնալ իսրայելցի խաղաղ բնակչության վրա հարձակումներից՝ հայտնել է Reuters-ը՝ վկայակոչելով իրանցի բարձրաստիճան պաշտոնյաներին։               
 

Ստելլա Սարդարյան` անկախության սերնդի ջութակահարուհին Տավուշի Լուսաձոր գյուղից

Ստելլա Սարդարյան` անկախության սերնդի ջութակահարուհին Տավուշի Լուսաձոր գյուղից
21.09.2016 | 12:16

«Անկախության սերունդ» համահայաստանյան երգչախումբն ու նվագախումբը համախմբում է 10-25 տարեկան մոտ 1100 պատանի և երիտասարդ երաժիշտների ամբողջ Հայաստանից և Արցախից։ Նրանք ծնվել, կրթություն են ստացել անկախ Հայաստանում և այսօր՝ սեպտեմբերի 21-ին, ներկայանալու են մեծ նախագծի շրջանակներում։

Սեպտեմբերի 21-ին տեղի ունենալիք աննախադեպ նախագծի մաս է կազմելու ջութակահարուհի Ստելլա Սարդարյանը՝ Տավուշի մարզի Լուսաձոր գյուղից։
18-ամյա Ստելլան երաժշտական կրթությունը ստացել է Լուսաձորում, ջութակ նվագում է 7 տարեկանից։ Այժմ ուսումը շարունակում է Դիլիջանում։ Ստելլան բազմամարդ ընտանիքում է ապրում։ Հինգ երեխաներից չորրորդն է։ Տանը միայն ինքն է երաժշտությամբ զբաղվում. «Ես շատ-շատ եմ սիրում իմ գործիքը, և ժամանակիս մեծ մասն անցկացնում եմ սիրած գործիքի հետ։ Միշտ առաջնայինը համարել եմ ջութակը։ Դասերից հետո տուն մտնելով՝ առաջինը ձեռքս եմ վերցրել ջութակը։ Ծնողներս էլ միշտ խրախուսել են ինձ, ուրախացել, որ նվիրված եմ իմ գործին»։
Երիտասարդ երաժիշտը նշում է, որ քոլեջից հետո եթե հնարավորություն ունենա, կշարունակի ուսումը Երևանի կոնսերվատորիայում։ Թեև ասում է, որ Երևանում ապրելը հեշտ չէ. «Քույրեր, եղբայր ունեմ։ Ու չգիտեմ՝ ինչպես կստացվի հետագայում կրթության հարցը»։
Ստելլան խոստովանում է, որ «Անկախության սերունդ» նվագախմբում աշխատելիս աննկարագրելի զգացումներ ունի. «Սա ինձ համար մեծ պատիվ է, ես իրոք երջանիկ եմ։ Միշտ երազել եմ, բայց մտքիս ծայրով անգամ չի անցել, որ հանդես կգամ օրկեստրում։ Սա մեծ փորձ է։ Ինձ տրված առաջին հնարավորությունն է, ու գուցե նաև ինձ օգնի առաջ գնալ երաժշտության ասպարեզում։ Ջութակին սիրահարված եմ, ապագաս առանց ջութակի չեմ պատկերացնում։ Իմ առջև դրված ամենամեծ նպատակը բարձրակարգ երաժիշտ դառնալն է, չասեն՝ ուղղակի ջութակ նվագող եմ։ Ու ինձ թվում է, եթե պայքարեմ, շատ աշխատեմ, կհասնեմ իմ նպատակին»։


Նշենք, որ «Անկախության սերունդ» համահայաստանյան երգչախումբ-նվագախմբի համերգն այսօր ուղիղ հեռարձակմամբ կարող եք դիտել հեռուստատեսությամբ։

Դիտվել է՝ 1643

Մեկնաբանություններ