Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Իրանի գերագույն առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեիին հորդորել է զուսպ արձագանքել Իսրայելի կողմից ՀԱՄԱՍ-ի քաղբյուրոյի ղեկավար Իսմայիլ Հանիեի սպանությանը՝ խորհուրդ տալով նրան զերծ մնալ իսրայելցի խաղաղ բնակչության վրա հարձակումներից՝ հայտնել է Reuters-ը՝ վկայակոչելով իրանցի բարձրաստիճան պաշտոնյաներին։               
 

Իսկ ի՞նչ է կատարվել

Իսկ ի՞նչ է կատարվել
17.07.2016 | 16:42

Ոստիկանական մեծ ուժեր, զրահամեքենաներ այս պահին փակել են ոստիկանության Էրեբունու բաժին տանող ճանապարհը, լրագրողներին արգելում են անցնել կամ նկարահանումներ իրականացնել:
Ոստիկանության հասարակայնության հետ կապի և լրատվության վարչության պետ Աշոտ Ահարոնյանը «Ազատությանն» ասել է, որ ոստիկանությունը հայտարարությամբ հանդես կգա:
Վաղ առավոտյան «Հիմնադիր խորհրդարան»-ի անդամ Վարուժան Ավետիսյանը ֆեյսբուքյան իր էջում հայտարարել է, որ իրենք ապստամբություն են սկսել:


Հայտարարություն էր տարածել «Սասնա ծռեր» կազմակերպությունը, ըստ որի իրենք գրավել են Էրեբունու ոստիկանական բաժանմունքը: Վարուժան Ավետիսյանը գրել էր նաեւ, որ ապստամբների մոտ են ոստիկանապետի տեղակալ Եղիազարյանը և Երեւանի փոխոստիկանապետ Օսիպյանը:

Դիտվել է՝ 1563

Մեկնաբանություններ