Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Իրանի գերագույն առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեիին հորդորել է զուսպ արձագանքել Իսրայելի կողմից ՀԱՄԱՍ-ի քաղբյուրոյի ղեկավար Իսմայիլ Հանիեի սպանությանը՝ խորհուրդ տալով նրան զերծ մնալ իսրայելցի խաղաղ բնակչության վրա հարձակումներից՝ հայտնել է Reuters-ը՝ վկայակոչելով իրանցի բարձրաստիճան պաշտոնյաներին։               
 

Գարո Փայլան. Էրդողանը չլսեց մեզ, և արդյունքը տեսանք արդեն

Գարո Փայլան. Էրդողանը չլսեց մեզ, և արդյունքը տեսանք արդեն
16.07.2016 | 22:59

Այս հեղաշրջում անցկացնողները պրոֆեսիոնալ չէին, նրանք շատ սխալներ արեցին. Tert.am-ի հետ զրույցում խոսելով երեկ գիշերը Թուրքիայում տեղի ունեցած ռազմական հեղաշրջման փորձի մասին՝ ասաց Թուրքիայի ժողովուրդների դեմոկրատական կուսակցության հայազգի պատգամավոր Գարո Փայլանը:


«Ես, իհարկե, դրա հետ կապված մտահոգություններ ունեմ»,- ասաց նա՝ պատասխանելով դիտարկմանը, թե տարբեր վարկածներ կան տեղի ունեցածի վերաբերյալ, խոսվում է նաև, որ գուցե երկրի ղեկավարության ձեռքի գործն է՝ ռազմական համակարգը մաքրելու նպատակով: «Թուրքիան ունի լուրջ հետախուզության համակարգ. դա նրանց համար նոր բան չէր, հնարավոր է, որ նրանք հասկացել էին, որ որոշակի գործողությունների են պատրաստվում»,- ասաց Գարո Փայլանը` նշելով, որ երեկ նորից դրսևորվեցին Թուրքիայի իշխանությունների բռնատիրական հակումները: «Մենք երբեք դեմոկրատական համակարգում չենք ապրել: Էրդողանը միշտ փորձում էր վերահսկել ամբողջ երկիրը: Մենք նրան ասում էինք, որ եթե մենք դեմոկրատ չլինենք, դա կարող է դեմ լինել ամբողջ դեմոկրատական, խորհրդարանական համակարգին: Էրդողանը միշտ դեմ է եղել ժողովրդավարությանը, իսկ մենք իսկական ժողովրդավարության կարիք ունենք: Նա չլսեց մեզ, և արդյունքը տեսանք արդեն»,- ասաց նա։ Հայազգի պատգամավորը մատնանշեց, որ բողոքողները մարդիկ էին, որ փորձում էին ժողովրդավարություն հաստատել երկրում, դեմ էին Էրդողանին։

«Բայց նրանց փորձը ձախողվեց, երկրի ղեկավարությունն ամեն ինչ իր վերահսկողության տակ առավ»,- ասաց նա՝ նշելով, որ հիմա իշխանությունների կողմից վերահսկվում և բռնության զոհ են դառնում բոլորը: Ըստ Գարո Փայլանի՝ այն, թե ինչ արեցին իշխանությունները հեղաշրջման փորձը կանխելու ժամանակ, սպասելի էր. «Սպանեցին շատ զինվորականների, կտրեցին նրանց գլուխները, վերցրեցին ամեն ինչ վերահսկողության տակ»:

Հարցին, թե ինչ զարգացումների է նա սպասում հեղաշրջման փորձը տապալվելուց հետո, ինչ կլինի Թուրքիայի դեմոկրատական թևին հարող ընդդիմադիր պատգամավորների հետ, պատասխանեց. «Մենք անցած տարվանից չունենք խորհրդարան, որովհետև Էրդողանն իր վերահսկողության տակն է վերցրել խորհրդարանը և ղեկավարում է: Նա ցանկանում է ղեկավարել ամեն ինչ: Դեմոկրատական երկրներում կա ուժերի տարանջատում, Թուրքիայում չկա: Իհարկե, դա շատ վտանգավոր է, մենք միշտ դրան դեմ ենք եղել: Էրդողանը միշտ դեմ է դուրս գալիս բոլոր այն մարդկանց, որ ընդդիմանում են նրան: Նա իրապես դիկտատոր է: Բոլոր ընդդիմադիր կուսակցություններն ունեն մտահոգություններ: Բոլոր նրանք, որոնք դեմ են Էրդողանին, ունեն լուրջ մտահոգություններ, թե ինչ կպատահի նրանց հետ հետագայում: Մենք չունենք սահմանադրություն. Էրդողանն ասում է՝ ես ինչ կասեմ, դա կլինի սահմանադրություն, և դա պետք է արվի: Դրանից հետո չես կարող քեզ անվտանգ զգալ,- ասաց Գարո Փայլանը՝ ավելացնելով,-Սա նշանակում է՝ մենք հիմա դժվար ժամանակներ ենք ապրում»:

Դիտվել է՝ 1692

Մեկնաբանություններ