Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Իրանի գերագույն առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեիին հորդորել է զուսպ արձագանքել Իսրայելի կողմից ՀԱՄԱՍ-ի քաղբյուրոյի ղեկավար Իսմայիլ Հանիեի սպանությանը՝ խորհուրդ տալով նրան զերծ մնալ իսրայելցի խաղաղ բնակչության վրա հարձակումներից՝ հայտնել է Reuters-ը՝ վկայակոչելով իրանցի բարձրաստիճան պաշտոնյաներին։               
 

Վարշավայում մեկնարկել է ՆԱՏՕ-ի գագաթնաժողովը

Վարշավայում մեկնարկել է ՆԱՏՕ-ի գագաթնաժողովը
08.07.2016 | 19:16

Լեհաստանի մայրաքաղաքում են Հյուսիսատլանտյան դաշինքի անդամ երկրների ղեկավարները: Արևմտյան պետությունների ղեկավարներից բացի, հավաքին մասնակցում են նաև Դաշինքի հետ համագործակցող երկրների ղեկավարները, այդ թվում` Հայաստանի և Ադրբեջանի նախագահները: Սերժ Սարգսյանը մասնակցելու է Աֆղանստանում «Հաստատակամ աջակցություն» առաքելության՝ ՆԱՏՕ-ի անդամ և ոչ անդամ պետությունների ու կառավարությունների ղեկավարների հավաքին, Վարշավայում ունենալու է նաև երկկողմ հանդիպումներ:


ՆԱՏՕ-ի հերթական հավաքը հավակնում է դառնալ եթե ոչ որոշիչ, առնվազն առաջիկա ռազմավարությունը սահմանող, հատկապես` Ռուսաստանի հետ հարաբերությունների մասով: Ղրիմի բռնակցումից հետո ՆԱՏՕ-ն որոշել է ամրապնդել ներկայությունը Կենտրոնական Եվրոպայում ու բալթյան երկրներում: Հստակություն կմտցվի նաև ՆԱՏՕ-ին Վրաստանի անդամակցության ու պայմանների հարցում: ՈՒկրաինայի մասով գագաթնաժողովը գործնական է տրամադրված, Կիևին գուցե աջակցության հատուկ փաթեթ առաջարկվի:


Լեհաստանի իշխանություններն անվտանգության աննախադեպ միջոցներ են ձեռնարկել, մայրաքաղաքը ոստիկանական խիստ հսկողության տակ է, նախագահների կեցավայր-հյուրանոցները` շրջափակված, ստուգումներ են ամենուր` կայարաններից մինչև առևտրի կենտրոններ: Միաժամանակ, քաղաքը նաև տոնական տեսքի է բերվել:

Դիտվել է՝ 1573

Մեկնաբանություններ