Ամերիկացի միլիարդատեր Իլոն Մասկը X սոցիալական ցանցում գրել է, որ ԱՄՆ-ը երբեք չի կարողանա առաջին մարդկանց ուղարկել Մարս, եթե նախագահական ընտրություններում հաղթի դեմոկրատ թեկնածու Քամալա Հարիսը։ «Թրամփն աջակցում է արդյունավետության հարցերով կառավարության հանձնաժողովին, որպեսզի թույլ տա մեծ գործեր անել, իսկ Քամալան՝ ոչ»,- ընդգծել է SpaceX-ի հիմնադիրը: Ըստ Մասկի՝ իրենց նպատակն է 20 տարում Մարսի վրա ստեղծել «ինքնաբավ քաղաք»։               
 

Մի շարք փողոցներ կփակվեն Հռոմի Պապի այցի կապակցությամբ

Մի շարք փողոցներ կփակվեն Հռոմի Պապի այցի կապակցությամբ
22.06.2016 | 17:23

Հռոմի Սրբազան Քահանայապետ Ֆրանցիսկոս Պապի Հայաստանի Հանրապետություն կատարվելիք այցի շրջանակներում դադարեցվելու է տրանսպորտային երթևեկությունը մայրաքաղաքի ներքոհիշյալ ճանապարհահատվածներում.

24.06.2016թ.

ժամը 17.00-18.00 Փարաքար համայնք – Թաիրով համայնք – Ծովակալ Իսակովի պողոտա – «Հաղթանակ» կամուրջ – Մ.Մաշտոցի պողոտա – Ֆրանսիայի հրապարակ – Մ.Բաղրամյան պողոտա – ՀՀ Նախագահի նստավայր։

ժամը 18.00-23.00 Հանրապետության հրապարակի մուտքերը.

Ամիրյան փողոցից՝ Ամիրյան-Զաքիյան փողոցների խաչմերուկից,

Տիգրան Մեծի պողոտայից՝ Մելիք Ադամյան փողոց – Տ.Մեծի պողոտա խաչմերուկից,

Նալբանդյան փողոցից՝ Մելիք Ադամյան փողոց – Նալբանդյան փողոց խաչմերուկից,

Աբովյան փողոցից՝ Բուզանդի – Աբովյան փողոցների խաչմերուկից,

Վ.Սարգսյան փողոցից՝ Շահումյան հրապարակից։

ժամը 19.00-20.00 ՀՀ Նախագահի նստավայր – Մ.Բաղրամյան պողոտա – Ֆրանսիայի հրապարակ – Մ.Մաշտոցի պողոտա – «Հաղթանակ» կամուրջ – Ծովակալ Իսակովի պողոտա – Թաիրով համայնք – Փարաքար համայնք։

25.06.2016թ.

ժամը 08.00-09.00 Փարաքար համայնք – Թաիրով համայնք – Ծովակալ Իսակովի պողոտա – «Հաղթանակ» կամուրջ – Աթենքի փողոց – Բրազիլիայի հրապարակ – Ծիծեռնակաբերդի խճուղի – «Մեծ Եղեռնի զոհերի» հուշահամալիր։

ժամը 09.20-10.00 «Մեծ Եղեռնի զոհերի» հուշահամալիր – Ծիծեռնակաբերդի խճուղի – Բրազիլիայի հրապարակ – Աթենքի փողոց – «Հաղթանակ» կամուրջ – Ծովակալ Իսակովի պողոտա – Թաիրով համայնք – գեներալ Ի.Գասպարյանի փողոց – «Զվարթնոց» միջազգային օդանավակայան։

ժամը 18.00-19.00 «Զվարթնոց» միջազգային օդանավակայան – գեներալ Ի.Գասպարյանի փողոց- Թաիրով համայնք – Ծովակալ Իսակովի պողոտա – «Հաղթանակ» կամուրջ – Մ.Մաշտոցի պողոտա – Ֆրանսիայի հրապարակ – Սայաթ Նովայի պողոտա – Նալբանդյան փողոց – Հանրապետության հրապարակ։

ժամը 19.30-20.00 Հանրապետության հրապարակ – Վ.Սարգսյան փողոց – Շահումյան հրապարակ – Բեյրութի փողոց – Արգիշտիի փողոց – «Հաղթանակ» կամուրջ – Ծովակալ Իսակովի պողոտա – Թաիրով համայնք – Փարաքար համայնք։

ժամը 09.00-21.00 Հանրապետության հրապարակն ամբողջությամբ։ Հետիոտնային տեղաշարժի համար բաց կլինեն Աբովյան, Ամիրյան փողոցներից ու Տիգրան Մեծի պողոտայից մուտքերը դեպի Հանրապետության հրապարակ։

26.06.2016թ.

ժամը 16.00-17.00 Փարաքար համայնք – Թաիրով համայնք – Ծովակալ Իսակովի պողոտա – Արգիշտիի փողոց – Գր.Լուսավորչի փողոց – Արշակունյաց պողոտա – Աշխատանքի հրապարակ – Արշակունյաց պողոտա – Նորագավիթ – Արտաշատի խճուղի։

ժամը 17.15-18.30 Նորագավիթ – Արշակունյաց պողոտա – Աշխատանքի հրապարակ – Արշակունյաց պողոտա – Գր.Լուսավորչի փողոց – Արգիշտիի փողոց – «Հաղթանակ» կամուրջ – Ծովակալ Իսակովի պողոտա – Թաիրով համայնք – գեներալ Ի.Գասպարյանի փողոց – «Զվարթնոց» միջազգային օդանավակայան։

Դիտվել է՝ 1389

Մեկնաբանություններ