Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Իրանի գերագույն առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեիին հորդորել է զուսպ արձագանքել Իսրայելի կողմից ՀԱՄԱՍ-ի քաղբյուրոյի ղեկավար Իսմայիլ Հանիեի սպանությանը՝ խորհուրդ տալով նրան զերծ մնալ իսրայելցի խաղաղ բնակչության վրա հարձակումներից՝ հայտնել է Reuters-ը՝ վկայակոչելով իրանցի բարձրաստիճան պաշտոնյաներին։               
 

«Ընդդեմ ցեղասպանության հանցագործության» գլոբալ-ֆորումի եզրափակիչ հայտարարությունը

«Ընդդեմ ցեղասպանության հանցագործության» գլոբալ-ֆորումի եզրափակիչ հայտարարությունը
24.04.2016 | 12:33

«Ընդդեմ ցեղասպանության հանցագործության» գլոբալ-ֆորումը ընդունեց եզրափակիչ հայտարարություն՝ որոշում կայացնելով հաջորդ ֆորումն անցկացնել Հայաստանում 2018-ի ապրիլին։

Ըստ փաստաթղթի՝ երկու տարի անց Երևանում կայանալիք գլոբալ ֆորումի շեշտադրումը պիտի լինի կրթության դերի, մեխանիզմների, միջոցների և կարողությունների վրա՝ որպես ատելությունը, անհանդուրժողականությունը, այլատյացությունը վերացնելու համատեղ պարտականություն։


«Գլոբալ ֆորումը
Ողջունում է ՀՀ ԱԺ և կառավարության նախաձեռնությունը՝ հյուրընկալել երկրորդ գլոբալ ֆորումը Երևանում 2016-ի ապրիլի 23-ին,
Ողջունում է նաև 2015-ին Միավորված ազգերի կազմակերպության Գլխավոր ասամբլեայի կողմից դեկտեմբերի 9-ը «Ցեղասպանության հանցագործության զոհերի հիշատակի և արժանապատվության և այդ հանցագործության կանխարգելման միջազգային օր» Ցեղասպանության հանցագործությունը կանխարգելելու և պատժելու մասին կոնվենցիայի վերաբերյալ իրազեկվածության բարձրացումը,
Հարգանքի տուրք է մատուցում և երախտագիտություն է հայտնում բոլոր նրանց, ովքեր հումանիտար ճգնաժամերի և ցեղասպանության օրերին հանդես եկան հանուն մարդկության և, գործելով արիությամբ և զոհողությունների գնով, փրկեցին բազմաթիվ անմեղ կյանքեր,
Խոր մտահոգություն է արտահայտվում վերջերս Մերձավոր Արևելքում և աշխարհի այլ կետերում լայն տարածում գտած վայրագությունների, ահաբեկչության ու ցեղասպան գործողությունների առնչությամբ, որն անմիջական վտանգ է էթնիկ և կրոնական փոքրամասնությունների համար և առաջացնում է լայնամասշտաբ հումանիտար ճգնաժամեր՝ ներառելով Երկրորդ համաշխարհային պատերազմից ի վեր փախստականների և տեղահանված անձանց ամենաբարձր թիվը,
Գիտակցում է, որ նման ծավալի հումանիտար ճգնաժամերը պահանջում են ջանքերի համադրում և չեն կարող դիմագրավել միայնակ՝ առանձին երկրների կողմից, և խորապես հավատում է, որ փախստականների աննախադեպ մեծ քանակությամբ տեղահանված անձանց առնչվող մարտահրավերների լուծմանն ուղղված ջանքերը ոչ մի դեպքում չեն կարող քաղաքական շահարկումների առարկա հանդիսանալ,
Կրկին բարձրաձայնում է 2015-ի ապրիլին կայացած «Ընդդեմ ցեղասպանության հանցագործության» գլոբալ-ֆորումի արդյունքում ընդունված Երևանյան հռչակագրի կոչը բոլոր պետություններին՝ հնարավորինս ներդրում ունենալ ցեղասպանության կանխարգելման մեխանիզմների ամրապնդման գործում,
Կոչ է անում բոլոր երկրներին, խորհրդարաններին, միջազգային կազմակերպություններին, քաղաքացիական հասարակությանը և շահագրգիռ այլ կողմերին համախմբելու ջանքերը ցեղասպանության չարիքի և մարդկության հանդեպ այլ հանցագործությունների դեմ պայքարի նոր հանձնառության ոգու ներքո,
Ընդգծում է մարդկության պատմության, ինչպես նաև ցեղասպանության պատճառների և հետևանքների դասավանդման կարևորությունը և անհրաժեշտությունն՝ անցյալի ոճրագործությունների համընդհանուր և օբյեկտիվ ճանաչման հասնելու ակնկալիքով,
Առաջարկում է հաջորդ գլոբալ ֆորումի շրջանակներում շեշտադրումը կատարել կրթության դերի, մեխանիզմների, միջոցների և կարողությունների վրա՝ որպես ատելությունը, անհանդուրժողականությունը, այլատյացությունը վերացնելու մեր համատեղ պարտականության մաս, և հավատացած է, որ կրթությունը և գիտելիքի փոխանակումը վճռական դերակատարություն ունեն ցեղասպանության արհավիրքի վերացման գործում,
Որոշում է հաջորդ հանդիպումը գումարել 2018-ի ապրիլին Հայաստանի Հանրապետությունում»։

Դիտվել է՝ 1454

Մեկնաբանություններ