Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Իրանի գերագույն առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեիին հորդորել է զուսպ արձագանքել Իսրայելի կողմից ՀԱՄԱՍ-ի քաղբյուրոյի ղեկավար Իսմայիլ Հանիեի սպանությանը՝ խորհուրդ տալով նրան զերծ մնալ իսրայելցի խաղաղ բնակչության վրա հարձակումներից՝ հայտնել է Reuters-ը՝ վկայակոչելով իրանցի բարձրաստիճան պաշտոնյաներին։               
 

Սերժ Սարգսյանն ընդունել է Եվրախորհրդարանի պատգամավոր Ֆրանկ Էնգելին

Սերժ Սարգսյանն ընդունել է Եվրախորհրդարանի պատգամավոր Ֆրանկ Էնգելին
24.04.2016 | 12:31

Նախագահ Սերժ Սարգսյանն ընդունել է Եվրոպական խորհրդարանի պատգամավոր Ֆրանկ Էնգելին: Ողջունելով հյուրին՝ նախագահը նշել է, որ նա մշտապես սպասված հյուր է Հայաստանում: Սերժ Սարգսյանը բարձր է գնահատել Ֆրանկ Էնգելի գործունեությունը՝ ուղղված Հայաստանին և հայ ժողովրդին հուզող հարցերին, նրա առանձնակի վերաբերմունքը Լեռնային Ղարաբաղի հիմնահարցի նկատմամբ, որը, նախագահի խոսքով, լավագույնս դրսևորվեց Եվրոպական խորհրդարանում, Երևանում տեղի ունեցած գլոբալ համաժողովի ժամանակ հնչեցրած նրա ելույթներում: Սերժ Սարգսյանը շնորհակալություն է հայտնել այն ստույգ տեղեկությունների և ճիշտ մոտեցումների համար, որոնք տեղ են գտել պատգամավոր Ֆրանկ Էնգելի ելույթներում: «Շատ կարևոր է, որ Եվրոպական խորհրդարանում և ընդհանրապես, եվրոպական հասարակության մեջ տեղյակ լինեն իրական դեպքերին, դրանց պատճառներին ու դրդապատճառներին»,- ասել է նախագահը և գնահատելի համարել Եվրախորհրդարանի պատգամավորի նախաձեռնությունը՝ այս օրերին այցելել Լեռնային Ղարաբաղ: Զրուցակիցները մտքեր են փոխանակել Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի խաղաղ կարգավորման բանակցային գործընթացի վերսկսման հնարավորության և անհրաժեշտ պայմանների ապահովման վերաբերյալ: Էնգելը կարևորել է հիմնախնդրի բացառապես խաղաղ կարգավորումը և պատրաստակամություն հայտնել, որպես Եվրոպական խորհրդարանի պատգամավոր, նպաստել ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի համանախագահների ձևաչափով հիմնախնդրի խաղաղ կարգավորմանը:
Հանդիպման ավարտին Սերժ Սարգսյանը Ֆրանկ Էնգելին է հանձնելՀայաստանի պետական բարձր պարգևը՝ Մխիթար Գոշի մեդալը, որով նա տարեսկզբին պարգևատրվել է Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման գործում ներդրած նշանակալի ավանդի համար։

Դիտվել է՝ 853

Մեկնաբանություններ