ԱՄՆ-ի հայտարարություններն այն մասին, թե Հայաստանը ցանկանում է երես թեքել Ռուսաստանից, մերկապարանոց են, ՌԴ-ի և Հայաստանի՝ դարերի ընթացքում ձևավորված կապերը կդիմանան բոլոր փորձություններին, որոնց անընդհատ ենթարկում է Արևմուտքը՝ «ՌԻԱ Նովոստի»-ին ասել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։ «Պատմության ընթացքում մենք քանիցս օգնություն ենք տրամադրել եղբայրական հայ ժողովրդին, մտադիր ենք դա անել նաև այսուհետ»,- հավելել է նա։               
 

Մարտի 1-ին շատ բան «սպանվեց»

Մարտի 1-ին շատ բան «սպանվեց»
01.03.2016 | 19:08

2008-ի մարտի 1-ի վերքը դեռ չի սպիացել: ՈՒթ տարի առաջ ոչ միայն տասը զոհ ունեցանք, այլև «զոհվեց» նաև ողջ պետության հետագա ընթացքը, փոշիացավ քաղաքական դաշտը:

Այսօր ունենք մեջքը «կոտրած» պետություն, որտեղ հավասարապես հյուծված ու անուժ են բոլոր ոլորտները, որտեղ չի ստեղծվում ոչ մի բարիք, որտեղ կյանքն օր օրի վատանում է, իսկ ամեն հայ երազում է օր առաջ փախչել սեփական երկրից: Թերևս մարտի 1-ի ամենածանր հարվածը սա էր: Չկարողացանք շտկել սխալը, սրբագրել անցյալն ու առաջ գնալ:
Ողջ օրվա ընթացքում ընդդիմության ներկայացուցիչները հարգել են զոհերի հիշատակը: Այն ընդդիմության, որ ութ տարի առաջ միահամուռ կանգնած էր հարթակում, իսկ արյունոտ գիշերից հետո այնպես թշնամացան «հարթակային» գործընկերները, որ մինչև հիմա չեն էլ կարող միմյանց մասին խոսել առանց թույնի համապատասխան «չափաբաժինը» ապահովելու: Այն օրերին դժվար էր պատկերացնել նաև, թե ինչպես հրապարակի ամբիոնից «կուրծք» ծեծելով իշխանություններին հայհոյող ընդդիմադիրները կարող են այսօր նույն իշխանությունից մանդատ «մուրալ»: Շատ բան «սպանվեց» գարնան առաջին օրը: Վերացան ոչ միայն քաղաքական միավորները, այլև քաղաքականության «սկզբունքներն» ու «չափորոշիչները»:
Իշխանության կորուստներն էլ անչափելի են: Նրանք չկարողացան վերագտնել իրենց, մնացին մարտի 1-ի ցնցումի «տակ», ուժ չունեցան ժողովրդի աչքերին ուղիղ նայելու և մատնանշելու մեղավորներին: Թաքցրեցին ու իրենք էլ թաքնվեցին նրանց թիկունքում: Այդպես ապահով էր: Բայց դրա փոխարեն մարտի 1-ի «խարանի» համար դրսից ստացան բազմաթիվ «ապտակներ»: Կուլ տվեցին ու շարունակեցին «յոլա գնալով» երկիր ղեկավարել:
Իշխանության մեջ ու «շրջակայքում» լինելու մարմաջը քաղաքական ուժերին հեռացրեց այդ ողբերգական իրադարձությունների «աչքերին» շիտակ նայելու և դասեր քաղելու հնարավորությունից:


Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆ

Դիտվել է՝ 1399

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ