Sky News-ը ահազանգում է, որ Տաջիկստանը «ոչ է ասել Սուրբ Ծննդին»՝ դպրոցներում արգելվել է տոնածառեր տեղադրել, նվերներ տալ, հրավառությունը, տոնական ուտեստները, Ամանորի առթիվ գումարներ հավաքելը:
Հրամանում, որ արձակել է Տաջիկստանի կրթության նախարարությունը, շեշտված է, որ արգելվում է բնական և արհեստական տոնածառերի տեղադրումը: Անցած տարի արգելվել էր Ձմեռ պապը: