Եվրամիությունն ընդլայնել է Իրանի դեմ պատժամիջոցները ՈՒկրաինայի հետ պատերազմում Ռուսաստանին Թեհրանի աջակցության պատճառով՝ երկուշաբթի հայտարարել է Եվրահանձնաժողովը։ Նոր պատժամիջոցներն ուղղված են նավերի և նավահանգիստների դեմ, որոնք օգտագործվում են իրանական արտադրության անօդաչու թռչող սարքերի, հրթիռների, հարակից տեխնոլոգիաների և բաղադրիչների տեղափոխման համար՝ ասված է զեկույցում:               
 

Շտապողը տղա ունենո՞ւմ է

Շտապողը տղա ունենո՞ւմ է
15.12.2015 | 00:54

Հայաստանն ապրում է արդեն նոր ռեժիմով: Խնդիրը միայն հանրաքվեն չէ, որից հետո նոր իրավիճակ է` բոլոր առումներով: Ընդ որում, հիմա արդեն կարելի է հասկանալ, թե ինչու էր իշխող կուսակցությունն այդքան շտապում հանրաքվեն «հորով-մորով» անելու հարցում: Նախ` տարածաշրջանում իրավիճակը սպառնալիորեն լարված է, իսկ Հայաստանն ու Ղարաբաղը սպունգի նման կարող են դեպի իրենց քաշել միջազգային խաղացողների «պատերազմական» շահերը: Ապա և` գնալով ավելի են թեժանում թուրք-ռուսական տարընթերցումները, իսկ նախորդ օրը թուրքական ձկնորսական նավի հետ կապված պատմությունն ուղղակի «յուղ» էր այդ ամենի վրա, և իր ամբիցիաներում կանգի հնարավորություններից զրկված Էրդողանն ուղղակի նոր արկածախնդրությունների է դիմում` Ռուսաստանին սադրելու համար: ՈՒ քանի դեռ վայելում է ԱՄՆ-ի ու Արևմուտքի աջակցությունը (վերջինինս` փախստականների խնդրի առնչությամբ), փորձում է նոր իրավիճակ ստեղծել տարածաշրջանում, Ռուսաստանի հետ հարաբերություններում, որովհետև գիտի, որ ինչ էլ անի այս պահին Ռուսաստանի «գլխին», ինքն է «ճիշտ» դուրս գալու, մանավանդ որ իրեն թույլ է տվել զորքեր մտցնել Իրաք, ու կարծես թե, մարսել:
Դառնանք մեզ. արտքաղաքական խաղում մեզ մնում է սպասել, չնայած ադրբեջանական սադրանքներին մենք էլ մեր հերթին ենք պատասխանում խիստ արժանապատվորեն, մենք էլ մեր հերթին ունենալով գիտակցությունը, որ որքան էլ Ադրբեջանը «դրդվի» ագրեսիվության, միջազգային հանրությունը դեռ թույլ չի տա նրան ձեռքերին շատ ազատություն տալ: Կրկնում ենք` դե՛ռ:
Իսկ մեզանում իշխող կուսակցությունը դեռ շարունակում է հանրաքվեի արդյունքների ամփոփման գործընթացը, զի ամանորյան տոներն են մոտենում, և «Կոկա-կոլան» շուտով դառնալու է հայ հանրության ռելաքսացիայի միակ մոտիվացիան, հունվարն էլ մեզ բերելու է «խինդ», քանզի տարին նախընտրական է, ու պետք է վերադասավորվել 2017-ի խորհրդարանական ընտրություններին ընդառաջ:
Ահա թե ինչու էր շտապում իշխանությունը 2015-ի վերջին: Որ հասցնի:
ՈՒ քանի որ շտապողը տղա չի ունենում, պետք է կարծել, որ իշխանության գործերն առանձնապես լավ չեն` բոլոր ուղղություններով, և որ միայն Հովիկ Աբրահամյանի «վարած» տնտեսությունն ու ֆինանսներն են «ռոմանսներ երգում», այն էլ աղեկտուր ձայնով, որովհետև նա ցանկանում էր լավ, բայց ստացվեց, ինչպես միշտ: Հանրաքվեի արդյունքների մասով: Ավելին չասենք:
Նույն վիճակում է նաև հանրապետության երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը, ով վերջին տասը տարիների ընթացքում «փարոն» Օսկանյանին` յուր մորմոնա-սիվիլիթասա-թուրքա-բրյուսելա-ոսկերչաբոլոր ռեսուրներով դրեց խաղի մեջ, արդյունքում՝ զրո տոկոս հողանցում, այնքան, որ հանրաքվեից հետո նույն Քոչարյանը բացականչեց. «Օ՜, բախտ իմ դժխեմ, ինչո՞ւ ծնվեցի, որ հենց ես ուղղեմ»: Իմա` չիմանաք ես խաղից դուրս եմ, էդ ձեր հանրաքվեն տարեք, ինչ ուզում եք` արեք, ես խաղալու եմ դեռ: Կրկին՝ Օսկանյանով և նրա ծնված, թե չծնված կուսակցությամբ։ Կերևա:
Այնուհանդերձ, իշխանությունների վիճակը դրանից չի թեթևանում, և այն պրոյեկտումները, որոնք իշխանությունը կատարեց բուն հանրաքվեի ընթացքում, այն է` իր օպոնենտը ոչ թե կուսակցություններն են, այլ դրսից և ներսից լուրջ չափաքանակով ֆինանսավորվող, գաղափարա-իրավագիտական պայքար մղող հասարակական ուժերն ու երիտասարդները, մնում է որպես չհաղթահարված վետո:
Նույնքան չհաղթահարված «վետոներ» են հովհաննեսարգամիչյան և քոչարյանական չհաղթահարված ամբիցիաները` իրենց ամբողջության մեջ:


Կարմեն ԴԱՎԹՅԱՆ

Դիտվել է՝ 1463

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ