Լիբանանում ԱՄՆ-ի դեսպանատունը երկրում գտնվող ամերիկացիներին կոչ է արել անհապաղ հեռանալ: Հայտարարության մեջ նշվում է, որ Բեյրութից մեկնող ԱՄՆ-ի քաղաքացիների համար դեսպանատան կազմակերպած լրացուցիչ թռիչքներն անվերջ չեն շարունակվելու։               
 

ՀՀԿ Արմավիրի տարածքային ԵԿ անդամները հանդիպում ունեցան Շուշիի լեգենդ Կոմանդոս Արկադի Տեր-Թադևոսյանի հետ

ՀՀԿ Արմավիրի տարածքային ԵԿ անդամները հանդիպում ունեցան Շուշիի լեգենդ Կոմանդոս Արկադի Տեր-Թադևոսյանի հետ
19.11.2015 | 21:01

Նոյեմբերի 19-ին Հայաստանի հանրապետական կուսակցության Արմավիրի տարածքային երիտասարդական կազմակերպության նախաձեռնությամբ Արմավիրի մշակույթի տանը տեղի ունեցավ հանդիպում գեներալ-մայոր, Արցախյան ազատամարտի հերոս Արկադի Տեր-Թադևոսյանի(Կոմանդոս) հետ:

Շուշիի լեգենդին հանդիպման վայր ուղեկցեցին «Տիգրան Մեծ» ռազմամարզական վարժարանի սաները: Հանդիպումն անցկացվեց ՀՀԿ Արմավիրի տարածքային ԵԿ ներկայացուցիչների և մի շարք դպրոցականների մասնակցությամբ: Ներկա էր նաև Արմավիրի թեմի առաջնորդ Տեր Սիոն եպիսկոպոս Ադամյանը:

Նախաձեռնության նպատակն էր նոր սերնդի մեջ ամրապնդել հայրենասիրական ոգին` ներկայացնելով մեծ հերոսի ազգանվեր գործը:

Հանդիպման ընթացքում տեղի ունեցավ «Շուշիի լեգենդը» խորագիրը կրող փոքրիկ ֆիլմի դիտում, որը երիտասարդներին ներկայացրեց Կոմանդոսի կյանքն ու գործունեությունը:

Ֆիլմի դիտմանը հաջորդեցին Արկադի Տեր-Թադևոսյանին ուղղված երիտասարդների հարցերը, որոնք կապված էին Շուշիի ազատագրման, Արցախի ինքնապաշտպանական գործերին լեգենդի մասնակցության հետ:
Հաջորդիվ արմավիրցի երիտասարդներն իրենց երգն ու պարը նվիրեցին մեծարգո հյուրին:

Հանդիպման ավարտին ՀՀԿ Արմավիրի տարածքային ԵԿ ղեկավար Գևորգ Մուրադյանը ՀՀԿ Արմավիրի տարածքային ԵԿ կողմից հուշանվեր հանձնեց մեծ լեգենդին` շնորհակալություն հայտնելով նրան` իր ներկայությամբ արմավիրցիներին տոնական օր նվիրելու համար:

Լուսանկարներ

. .
Դիտվել է՝ 997

Մեկնաբանություններ