Մենք շատ ուրախ ենք, որ կարողացանք մեր հայրենակիցների համար այդ օրը դարձնել լավագույններից մեկը: Լեպսին դիտելու և լսելու էին եկել նաև հայտնի մարդիկ: Մինչև նոյեմբերի 12-ը վաճառվել էր տոմսերի 75 տոկոսը, սակայն մինչև համերգի սկսվելը վաճառված տոմսերի քանակը հասավ 90 տոկոսի: Համերգն արդեն սկսվել էր, սակայն մարդիկ չէին հեռանում, տոմսարկղերը աշխատեցին մինչև ժամը 19.30-ը և լիարժեք անշլագն ապահովված էր: Ուղիղ ժամ 19.00-ին համերգը սկսվեց, իսկ 19.30-ին դահլիճը լեփ-լեցուն էր՝ առանց նույնիսկ մեկ ազատ նստատեղի:
Երգիչն անկրկնելի շոու անցկացրեց իր երկրպագուների համար: Կենդանի ձայն, շշմեցուցիչ և շլացուցիչ լուսավորում: Հանդիսատեսի դատին կենդանի կատարմամբ ներկայացվեցին միանգամայն նոր երգեր: Հնչեցին արդեն վաղուց բոլորի կողմից սիրված հիթեր: Լեպսի հզոր ձայնային տվյալները և հազվադեպ հանդիպող խարիզման գերել են բոլորին: Նա կանանց և ուժեղ ոգու տեր տղամարդկանց կուռքն է: Լեպսը ժամանակակից էստրադայի առնականության վառ օրինակ է: Ունենալով ընդգրկունության և կոլորիտի տեսակետից յուրահատուկ ձայն, նա ամեն անգամ երգում է ինչպես վերջին անգամ՝ նյարդերի լարումով, հոգով և սրտով: Դրա շնորհիվ էլ նրա բոլոր կատարումները հոգեհարազատ են և հասկանալի բոլորին: Եվ դրա շնորհիվ նաև նրա յուրաքանչյուր նոր կատարում դառնում է իրադարձություն:
Արժե արդյոք նշել, որ ինչպես միշտ, ցանկացած ելույթի ժամանակ, Գրիգորի Լեպսը նվիրվեց ամբողջությամբ և մինչև վերջ, այնպես, որ հանդիսականները կրկին ու կրկին հրավիրում էին նրան բեմ՝ կտրականապես թույլ չտալով հեռանալ բեմից:
Վերջին տարիներին Կ. Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում նման տեսարան չէր եղել. Ռուսական էստրադայի փոփ աստղին ունկնդրել ցանկացողներն այնքան շատ էին, որ հավատարմագրված մարդիկ ստիպված էին կողմնային անցումներում կանգնած հետևել համերգին: Համերգը տևեց 2 ժամ, սակայն անցավ ակնթարթի պես (իհարկե, երգիչը փոքրիկ ընդմիջում արեց): Երախտապարտ հայ հանդիսականը երգչին նվիրեց բազմաթիվ գեղեցիկ ծաղկեփնջեր և հոտնկայս ծափահարելով խնդրում էր կրկին երգել:
Համերգը շատ տպավորիչ էր և լի դրական լիցքերով: Իսկ ամենակարևորը, համերգասրահում տեղադրվել էին լրացուցիչ սարքավորումներ, որոնք նախատեսվել էին երգչի կողմից: Մեր կողմից հրավիրված հատուկ մասնագետները ժամանել էին մեկ շաբաթ առաջ և 100 տոկոսանոց ճշտությամբ կատարել այդ աշխատանքները:
Գրիգորի Լեպսի կենդանի համերգները աննկարագրելի են իրենց հզոր էներգետիկայով, խելահեղ սրընթացությամբ և խենթ ճնշումով: Դա իսկական հուզական պայթյուն է: Հզոր ձայնային տվյալների և յուրօրինակ կատարման զարմանալի համադրությունը համերգների ժամանակ հանդիսատեսին ներկայանում է միանգամայն այլ լույսի ներքո: Երգերը, որոնց բառերը վաղուց գիտես անգիր, բոլորովին այլ կերպ են հնչում: Երգչի անվիճելի տաղանդը ընդունակ է նորից ու նորից զարմացնել ու հիացնել:
Շոուսթար Պրոդաքշընը հայտնում է իր անկեղծ երախտագիտությունը իր գործընկեր Մեցցո Պրոդաքշընին՝ արդյունավետ համագործակցության համար:
Շնորհակալ ենք նաև մեր հանդիսականին՝ աշխարհի լավագույն երկրպագուին:
Մեկ անգամ ևս շնորհակալություն ենք հայտնում լավագույններից լավագույն արտիստին՝ գերազանց ելույթի և բարձր պրոֆեսիոնալիզմի համար: