ԱՄՆ-ի նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը, պաշտոնը ստանձնելու առաջին իսկ օրից, ծրագրում է վերականգնել իր «առավելագույն ճնշման ռազմավարությունն Իրանին սնանկացնելու համար»՝ գրում է Financial Times-ը: «Առավելագույն ճնշման» արշավը նպատակ ունի զրկել Իրանին բանակը հզորացնելու հնարավորությունից, սակայն վերջնական նպատակը Թեհրանին միջուկային նոր համաձայնագրի շուրջ բանակցությունների մղելն է։               
 

Էդուարդ ՊՈՂՈՍՅԱՆ. Դատարկագլուխների անարխիա կամ ցինիզմ

Էդուարդ ՊՈՂՈՍՅԱՆ. Դատարկագլուխների անարխիա կամ ցինիզմ
02.04.2014 | 17:15

Դպրոցում աշխարհագրության մի աննման ուսուցիչ ունեի: Երբ որևէ աշակերտ դասի չէր գալիս, նա, նկատելով բացակայությունը, հաջորդ օրը հարցնում էր չգալու պատճառը: Որպես կանոն, մեծամասնությունը պատասխանում էր, թե գլուխս էր ցավում, դրա համար չեմ եկել: Անկեղծորեն զարմանում էր և ասում. «Չգիտեի, որ դատարկ գլուխը կարող է ցավել»:
Տարիներ հետո ինձ «համոզում» են, որ դատարկագլուխ այդ աշակերտները, որոնցից կատարյալ դատարկագլուխներն այսօր ինչ -որ աթոռների են նստած և երկիր են կառավարում, կարող են... ծաղկեցնել մեր հայրենիքը: Սրանք ոչնչացրեցին ողջ ուսման համակարգը, քանդեցին դպրոցը, դաստիարակեցին մի սերունդ, որի համար դիպլոմը դարձավ այնքան մատչելի, որքան անտեր ծառից խնձոր պոկելը:
Եվ այսօր նմանները ինչ- որ կոչերով են հանդես գալիս, «ապահով Հայաստան» մատուցում` չմոռանալով ապահովել իրենց դանայան ախորժակը: Դրանցից քանի՞սն է օրվա հացի կարոտ, քանի՞սն է բավարարվում իր ստացած աշխատավարձով` բոլորը գիտեն: Եվ ոչ մեկը ամոթի նշույլ անգամ չի ապրում արածի համար, անարժան աթոռին բազմելու համար: Ավելին, ինչ-որ հողեր են պահանջում, որոնք եթե ստանան էլ, իրենք պիտի «տեր ու տիրական» լինեն, իրենց ձևով կառավարեն և վայելեն «իրենց պապերի» վաստակը:
Սա կապիտալիզմի նոր բացահայտված տեսակ է, որը ես անվանում եմ «դատարկագլուխների անզուգական անարխիա կամ ցինիզմ»: Սրանք ունակ են միայն ժողովրդին հասցնելու ինքնահրկիզման և կամ դարձնելու ճարահատյալ փախստականներ, ինչն էլ սիրով անում են` առանց վախի նշույլի, օգտագործելով ամենատարածված մեթոդները` խավարն ու խավարամտությունը, արվեստի կատարյալ ոչնչացումը, արժեքների նյութականացումը և այսպես շարունակ:
Մտավորականությունն այս պայմաններում անզոր է պայքարել, քանզի զուրկ է իրավիճակы շտկելու բոլոր հնարավոր միջոցներից` անգամ գյուղերում, շրջաններում և փոքրիկ քաղաքներում: Ամենուր այդ ուրվական-տերերերն են և կամ նրանց ժառանգները:

Դիտվել է՝ 3178

Մեկնաբանություններ