ԱՄՆ-ի նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը, պաշտոնը ստանձնելու առաջին իսկ օրից, ծրագրում է վերականգնել իր «առավելագույն ճնշման ռազմավարությունն Իրանին սնանկացնելու համար»՝ գրում է Financial Times-ը: «Առավելագույն ճնշման» արշավը նպատակ ունի զրկել Իրանին բանակը հզորացնելու հնարավորությունից, սակայն վերջնական նպատակը Թեհրանին միջուկային նոր համաձայնագրի շուրջ բանակցությունների մղելն է։               
 

Սևանա լճի հայելու նիշը նախորդ տարվա նույն օրվա համեմատությամբ բարձր է 3 սմ-ով

Սևանա լճի հայելու նիշը նախորդ տարվա նույն օրվա համեմատությամբ բարձր է 3 սմ-ով
11.06.2012 | 06:52

Հունիսի 11-ի դրությամբ` Սևանա լիճը ծովի մակերևույթից գտնվում է 1900,46 մետր բարձրության վրա: Նախորդ տարվա նույն օրը լճի հայելու նիշը ցածր էր 3 սմ-ով: Ըստ ՀՀ բնապահպանության նախարարության ջրային ռեսուրսների կառավարման գործակալության, հունիսի 1-ի օպերատիվ տվյալներով, Սևանը սնող Արգիճի գետի հզորությունը 10,5 խմ վայրկյան է, Գավառագետի հզորությունը` 5,39 խմ/վրկ, Մասրիկ գետի հզորությունը` 5,18 խմ վայրկյան, և Ձկնագետինը` 0,62 խմ/վրկ:
Նշենք, որ Սևանա լճի բարձրացմանը զուգահեռ` այս տարվա մայիսի 2-ից սկսվել են ոռոգման նպատակով ջրի բացթողումները Հրազդան գետի հունով: Հունիսի 11-ի դրությամբ` Սևանա լճից բաց է թողնվել 70 միլիոն 587 հազար խմ ջուր: «Սևանա լճի մասին» ՀՀ օրենքի համաձայն` Սևանից բաց թողնվելիք ջրի տարեկան չափաքանակը սահմանվել է մինչև 170 մլն խմ:
Հավելենք նաև, որ անցած շաբաթ (հունիսի 4-10-ին) հանրապետության գետերում չնայած դիտվել են ջրի ելքերի նվազումներ, սակայն Սևանա լճի հայելու նիշն այդ ժամանակահատվածում բարձրացել է 1 սմ-ով։

Հասմիկ ԳԵՎՈՐԳՅԱՆ

Դիտվել է՝ 4948

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ