-
14.06.2013|
01:08
Չի կարելի ասել, թե Վլադիմիր և Լյուդմիլա Պուտինների ամուսնալուծության փաստը աղմկահարույց թե սկանդալային իրադարձություն դարձավ ռուսաստանյան լրատվամթնոլորտում: Ինչ-որ տեղ դա սպասելի էր, քանզի արդեն տևական ժամանակ երկրի ղեկավարը հրապարակային միջոցառումներին ներկայանում էր առանց կնոջ ուղեկցության: Էլ չենք ասում ասեկոսեների մասին, ըստ որոնց` Պուտինը, իբր, «մտերիմ» հարաբերությունների մեջ է Պետդումայի պատգամավոր գեղեցկուհի Ալինա Կաբաևայի հետ: Այ, եթե Պուտինը փորձի օրինականացնել այդ կապը, դա արդեն պայթած ռումբի ազդեցություն կունենա:
-
13.06.2013|
11:13
Հունիսի 6-ին Մադրիդում Ադրբեջանի դեսպանությունը Իսպանիայի արտաքին գործերի նախարարությանը բողոքի նոտա էր ներկայացրել` Մոնսերատ Կաբալիեի Ստեփանակերտ այցի կապակցությամբ, հայտարարելով, որ «նման այցերը խախտում են միջազգային իրավունքի նորմերը և վնասում ԼՂ հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացին»:
-
12.06.2013|
15:22
Մոսկվայաբնակ, գործարար Հովիկ Մուրադյանը, ով «ԲԱՄՕ» շինարարական ընկերության հիմնադիրներից էր, երեկ գիշեր սպանվել է Lotte Plaza հյուրանոցաի դիմաց` իր մեքենայից իջնելու պահին:
-
11.06.2013|
17:12
Ըստ լուրերի` ֆեյսբուքյան գրառման պատճառով աշխատանքից ազատել են լրագրող, հեռուստահաղորդավար Արմեն Դուլյանին:
«Ռուսաստանի նորաստեղծ Հանրային հեռուստատեսությունը որոշել էր երեկվա եթերում կատակել Վլադիմիր Պուտինի ապահարզանի կապակցությամբ, բայց հաղորդումը անմիջապես էլ հանվել է»,- ֆեյսբուքյան իր էջում գրել է Արմեն Դուլյանը և եզրակացրել, որ ռուսաստանցի և հայաստանցի հեռուստապատասխանատուներն իրենց պրիմիտիվությամբ շատ նման են:
-
11.06.2013|
17:09
«Հայաստանի իշխանությունները մինչ օրս ջավախահայության ու վիրահայության նկատմամբ հստակ արտաքին քաղաքականություն չեն իրականացրել։ Ես դեռ չեմ հանդիպել մի դեպքի, որ հեշտացնի նրանց խնդիրները: Դա ևս մեկ անգամ փաստում է, որ Հայաստանի արտաքին քաղաքականությունը շատ թույլ է»,- այսօր հրավիրված ասուլիսում նման կարծիք հայտնեց «Արևմտահայոց» ուսումնասիրության կենտրոնի ղեկավար Հայկազուն ԱԼՎՐՑՅԱՆԸ:
-
11.06.2013|
15:57
ԱԺ ՀՅԴ-ական պատգամավոր Արծվիկ Մինասյանը ֆինանսների նախարար Դավիթ Սարգսյանից հետաքրքրվեց, թե քանի աշխատատեղ է ստեղծվել:
Նախարարը նշեց, որ մեզ մոտ գործազրկության մակարդակը կազմում է 17, 6 տոկոս, որը նվազել է նախորդ տարվա համեմատ:
-
11.06.2013|
13:59
Երբ ՀՀԿ-ական Վարդան Այվազյանը ակտիվ քննադատում էր ընդդիմադիրներին Դիլիջանում միջազգային դպրոցը կյանքի կոչելու համար հարկային արտոնություններ տալուն դեմ լինելու համար, տեղից Հրանտ Բագրատյանն ըմբոստացավ ու զուգահեռ խոսեց Այվազյանի հետ:
-
11.06.2013|
12:22
Երեկ երեկոյան Մոսկվայի ավտոտեսուչները արձանագրել են մի դեպք, երբ առևտրի կենտրոններից մեկի դիմաց կայանած «Կիա Պիկանտո» մեքենան, որի ղեկին չի եղել վարորդ` հարվածել է 51-ամյա մի կնոջ: Այս մասին Интерфакс.ру -ին հաղորդել է Մոսկվայի ճանապարհային ոստիկանության մամլո ծառայությունը:
-
11.06.2013|
01:02
Շաբաթ օրը տեղի ունեցած Երևանի նոր ավագանու անդրանիկ նիստը եկավ վերջակետելու ներքաղաքական անցումը: Եվ անկախ նրանից, ՀՀԿ-ն հաղթե՞լ է համապետական երեք ընտրություններում, թե ոչ, առաջին հերթին հենց ՀՀԿ-ն, ապա նոր մնացյալ կուսակցությունները, կանգնած է հայտնի, մասամբ ռուսական հնչողություն ունեցող «ի՞նչ անել» հարցի առաջ:
-
11.06.2013|
00:56
Շաբաթ օրը հերթական «էլիտար» հարսանիքն է տեղի ունեցել «Օջախ» ռեստորանային համալիրում: Ամուսնացել է Վերահսկիչ պալատի նախագահ Իշխան Զաքարյանի որդին: Հարսնացուն «Վագոն» խանութների ցանցի սեփականատիրոջ աղջիկն է: Ականատեսները պատմում են, որ հարսանքավորների մեջ եղել են իշխանության բոլոր բարձրաստիճան այրերը, հրավիրված է եղել նաև Ռոբերտ Քոչարյանը` տիկնոջ հետ: Ամենաէկզոտիկը եղել է քավորը: Հարսանիքին քավորություն է արել Մհեր Սեդրակյանը, նույն ինքը` Թոխմախի Մհերը: