Ռուսաստանի պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն Թեհրանից մեկնել է Բաքու՝ իրազեկում է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի թելեգրամյան ալիքը։ «Նա ուղևորվեց Ադրբեջանի մայրաքաղաք, որպեսզի նրանց զգուշացնի ձեռնպահ մնալ միջամտությունից»,- ասված է հաղորդագրության մեջ։               
 
  • Արվեստի ասպարեզում հովանավորչությունն անխուսափելի երևույթ է

    Արվեստի ասպարեզում հովանավորչությունն անխուսափելի երևույթ է

    17.04.2023| 23:47
    Բանվորի արձանը, որը վերականգնելու խոսակցություններ կան, արվեստի տեսանկյունից թույլ և ոչինչ չարտահայտող ստեղծագործություն է, մեծ չափերի մեջ բոլորովին մոնումենտալ չէ, իմ կարծիքով։ Այսինքն, այդ մեծ ծավալն անիմաստ է։ Հիշում եմ՝ շատ տարիներ առաջ, երբ արվեստաբանությամբ էի զբաղվում և աշխատում էի արվեստի մեկնաբան այն ժամանակ միակ հեռուստատեսությունում, Արա Հարությունյանը, ում հոբելյանն էր նշվում, Նկարչի տանը բացված իր անհատական ցուցահանդեսում ինձ տեսավ և հարցրեց, թե ե՞րբ եմ իր մասին հաղորդում պատրաստելու, ասացի՝ հարյուրամյակին։ Պատասխանս, իհարկե, դուր չեկավ իրեն։ Բայց շատ երիտասարդ էի և անկեղծ։ Արվեստի ասպարեզում հովանավորչությունն անխուսափելի երևույթ է, որովհետև երբեմն մեծ ֆինանսական ծախսերի հետ է կապված։ Այդ պատճառով շատ բան կախված է «հովանավորների»՝ իշխանությունների, որակից։
  • Ինչպես կվարվեն վնասազերծված դիվերսանտների հետ

    Ինչպես կվարվեն վնասազերծված դիվերսանտների հետ

    15.04.2023| 22:13
    «Նախկինների» ժամանակ, երբ ադրբեջանցի էր գերեվարվում, հայրենական իշխանությունների և, հատկապես, բանակի հրամանատարության սկզբունքը մեկն էր՝ եթե թշնամի երկրում ռազմագերի կամ պատանդ ունենք, ապա առանց նախապայմանի փոխանակել մեկը մեկի, իսկ որոշ դեպքերում՝ նաև մեկը մի քանիսի դիմաց: Այդպես եղել է և՛ Արցախյան առաջին պատերազմի տարիներին, և՛ դրանից հետո ընկած ողջ ժամանակահատվածում:
  • Հայրենիքի վաճառքը շարունակվում է

    Հայրենիքի վաճառքը շարունակվում է

    11.04.2023| 22:40
    Հայաստանը գտնվում է պերմանենտ պատերազմի մեջ և փոխանակ պաշտպանունակությունն ուժեղացնի, իրական և բնական դաշնակիցների հետ զորավարժություններ անցկացնի, փոխարենը ծնկաչոք խաղաղություն է մուրում։
  • Շնորհավոր տարեդարձդ, ազգիս վերածննդի մարմնացում հրաշք

    Շնորհավոր տարեդարձդ, ազգիս վերածննդի մարմնացում հրաշք

    10.04.2023| 21:37
    ...Վաղ առավոտյան մի բուռ արև եմ բերել ամնքիդ։ Անցյալ տարի այս օրը` ապրիլի 10-ին Հայ Առաքելական եկեղեցին նշում էր Ծաղկազարդը։ Եվ համացանցում կարդացինք բարի ավետիսը.Արցախյան երրորդ պատերազմում անմահացած Կարեն Միրզոյանի մայրը` Արաքսյա Մկրտումյանը որդի է լույս աշխարհ բերել, և փոքրիկը կրելու է հերոսացած եղբոր անունը` Կարեն։
  • Փաստորեն, ողջ Հայաստանն անպաշտպան է

    Փաստորեն, ողջ Հայաստանն անպաշտպան է

    10.04.2023| 21:23
    Սիսիանի Աշոտավան գյուղի տներից մեկը ներխուժած ադրբեջանցի զինվորին զինաթափել և իրավապահներին են հանձնել տան բնակիչները։ Փաստորեն, ողջ Հայաստանն անպաշտպան է։ Թշնամու զինվորը, առանց որևէ խոչընդոտի, կարող է ներխուժել մեզնից յուրաքանչյուրի տուն, բնակարան։ Հայաստանում, փաստորեն, գոյություն չունեն բանակ, ոստիկանություն, ազգային անվտանգություն, հետախուզական և հակահետախուզական ծառայություններ։ Ներեցեք, մոռացել էի, դրանք բոլորը գոյություն ունեն և ոչ միայն զենքով, այլև ատամներով պաշտպանում են վարչապետ կոչեցյալի և նրա ստրուկների անվտանգությունն ու անդորրը։
  • Մի կյանքից ավելի

    Մի կյանքից ավելի

    21.03.2023| 21:37
    Երեկ ավագ որդուս 10-ամյակն էր։ Երեկ նաև նախատեսված էր մի շատ կարևոր միջոցառում, որին չէի կարող ներկա չլինել. ընկերոջս՝ ամերիկագետ Սուրեն Սարգսյանի հերթական գրքի շնորհանդեսն էր։ ՈՒ քանի որ տղաս հասկանալիորեն նախընտրեց ծնունդը նշել հասակակիցների հետ, ստիպված չեղա «երկու կես լինել»։ Իրականում Սուրենի գիրքն ամենևին «հերթական» չէր, քանի որ նվիրված էր հայրիկի՝ դիվանագետ, հատուկ ծառայության սպա, երաժիշտ ԱՐՄԵՆ ՍՈՒՐԵՆԻ ՍԱՐԳՍՅԱՆԻ հիշատակին։
  • Գորիս-Կապան նոր ճանապարհը սյունեցիներիս ամոթն ու ծաղրն է

    Գորիս-Կապան նոր ճանապարհը սյունեցիներիս ամոթն ու ծաղրն է

    18.03.2023| 21:58
    Ասացի՝ ուշքի գամ, նոր ասեմ. Գորիս-Կապան այս նոր ճանապարհը մահ է ու անպատվություն, ծաղր: Ճիշտ է, ասֆալտ է, բայց երկար ու տանջալի, մեկ՝ գլխիվայր, մեկ՝ գլխիվեր, անդունդների վրա կախված նեղլիկ ու ոլորապտույտ, ամեն ոլորում իրանական հսկա բեռնատարները դեմդ ելնող մի քոսոտ էծի ճանապարհ է՝ պոտենցիալ մահերով ու գահավիժումներով լի:
  • Պատմության հետաքրքիր խաչուղի

    Պատմության հետաքրքիր խաչուղի

    16.03.2023| 01:12
    (Հայ վրացական հավակնությունների, հայկական գերյալ մարզերի վերադարձի, ամերիկյան միջուկային զենքի և այն մասին, թե ինչու 1952-ին հայաստանցի ադրբեջանցիները հրաժարվեցին ցեղակիցների հետ բնակվել):
  • Հայտարարություն

    Հայտարարություն

    16.03.2023| 00:17
    Երեկ առցանց «Առավոտի» խմբագիր Աննա Իսրայելյանն իր ֆեյսբուքյան գրառմամբ տեղեկացրեց՝ ժամը 19:46-ից սկսած՝ կորցրել են իրենց յութուբյան էջի նկատմամբ հասանելիությունը։
  • Հայտարարություն

    Հայտարարություն

    16.03.2023| 00:01
    ՀՀ կառավարությունը, խախտելով բուհական ինքնակառավարման և ակադեմիական ազատությունների մասին ՀՀ սահմանադրության դրույթը (38-րդ հոդվածի 3-րդ կետ), ինչպես նաև՝ Բրյուսովի անվան պետական համալսարանի կանոնադրությունը, ձևավորել է ԲՊՀ կառավարման ժամանակավոր խորհուրդ, որն էլ, դեմ գնալով բուհի կոլեկտիվի կամքին, ԲՊՀ ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատար է նշանակել։