25.04.2016|
00:51
«Ավրորա» մրցանակը շնորհվեց բուրունդիացի մարդասեր Մարգարիտ Բարանկիցեն՝ այն բացառիկ ազդեցության համար, որ ունեցել է Բուրունդիի քաղաքացիական պատերազմի տարիներին՝ փրկելով հազարավոր կյանքեր և խնամելով որբերին ու փախստականներին։ Մրցանակը Բարանկիցեին հանձնեց ընտրող հանձնաժողովի համանախագահ, Հոլիվուդի աստղ Ջորջ Քլունին: