ԱՄՆ-ի նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը կչեղարկի Ջո Բայդենի վարչակազմի կարգադրությունները՝ պաշտոնն ստանձնելուց հետո առաջին շաբաթվա ընթացքում՝ հայտնել է Թրամփի շտաբի մամուլի քարտուղար Քերոլայն Լիվիթը։ Նրա խոսքով՝ Բայդենի ստորագրած 94 հրամանագրեր հանգեցրել են տնտեսական ճգնաժամի։ «Դրա համար էլ Թրամփին վերընտրել են նախագահի պաշտոնում, որպեսզի կանգնեցնի հետընթացը»,- հավելել է նա։               
 

Վերանում, ոչնչանում են նրանք, ովքեր չեն պայքարում, ովքեր չեն ցանկանում ապրել

Վերանում, ոչնչանում են նրանք, ովքեր չեն պայքարում, ովքեր չեն ցանկանում ապրել
02.07.2023 | 20:15

Դարեր շարունակ նույն լալահառաչ ողբերգն ենք լսում` մեզ նախանձում են և նպատակաուղղված մեզ վերացնում են։

Եվ բողոքում ենք մեր դաժան բախտից ու ճակատագրից։

Վերանում, ոչնչանում են նրանք, ովքեր չեն պայքարում, ովքեր չեն ցանկանում ապրել։

Անշուշտ ունենք թշնամիներ, այդ թվում` ոխերիմ ու նենգ։

Բայց մեր դժբախտությունների մեծագույն մեղավորը մենք ինքներս ենք։

Մեր մեծագույն թշնամին մեր ներսում է. դա ներքին տականքն է, ներքին հրեշը։

Այսօր դրա մեծագույն վկան, ապացույցը շիմպանզեն է, իսկ մեր ապրել չցանկանալու ամենամեծ ապացույցը կենդանի շիմպանզեն է։

Վարդգես ՕՎՅԱՆ

Դիտվել է՝ 2036

Մեկնաբանություններ