Իրանի իններորդ նախագահ է ընտրվել բարենորոգիչ Մասուդ Փեզեշքիանը՝ հայտնում է Irantoday-ը։ Նա հավաքել է ավելի քան 16,3 միլիոն ձայն, իսկ նրա մրցակից, պահպանողական Սաիդ Ջալիլին՝ 13,5 միլիոն ձայն։               
 

Վիրտուալ «առյուծներ»

Վիրտուալ «առյուծներ»
14.11.2012 | 16:03

Ֆեյսբուքը դարձել է քննարկումների արդյունավետ հարթակ քաղաքակիրթ մարդկանց համար, բայց ոմանք խոսքի ազատությունը չեն տարանջատում անարխիայից: Գործի բերումով երկար ժամանակ չէի անցկացնում ՖԲ-ում, սակայն վերջերս մի քանի իրադարձություն ստիպեց, որ ամեն օր հետևեմ ֆեյսբուքյան զարգացումներին:

Որոշ քաղաքական կազմակերպությունների երիտասարդ անդամներ, օգտվելով ցանցի տված հնարավորությունից, դրսևորում են տղամարդուն ոչ վայել պահվածք` «ինտերնետային» հեռավորությունից անձնական վիրավորանքներ հասցնելով ու լուտանքներ տեղալով:
Ես շատ կասկածում եմ, որ նույն այդ մարդիկ իրական կյանքում այդքան ակտիվ ու համարձակ են, և, առաջին հերթին հենց իրենց դա ապացուցելու համար, ուշադիր հետևելու եմ ֆեյսբուքյան գրառումներին:
Ոչ մեկին չեմ սպառնում ու ընդհանրապես չեմ ընդունում սպառնալիքը, բայց հետաքրքիր է իրական կյանքում խոսել ու դեմ դիմաց նայել էն մարդկանց աչքերին, ովքեր «առյուծ են կտրել» համացանացում: Կարծում եմ` մեր իրական շփումը հենց իրենց համար օգտակար կլինի:


Վազգեն ՄԿՐՏՉՅԱՆ
ՀՀԿ երիտասարդական կազմակերպության անդամ

Դիտվել է՝ 4186

Մեկնաբանություններ