04.02.2014|
22:12
Իմ թանկագին թոռնիկ, ես չեմ ուզում, որ Ծննդյան տոներին գրված այս նամակը խստիվ ուսուցողական դառնա, Դե Ամիչիսի ոգով, և քարոզի սեր առ մերձավորը, հայրենիքը, մարդկությունը և այդ ողջ շարքը: Դու ինձ չէիր լսի (դու արդեն մեծ ես, իսկ ես չափազանց ծեր եմ), արժեքային համակարգը այնքան է փոխվել, որ իմ հորդորները կարող են անտեղի մնալ: