Նովոսիբիրսկի մարզում մեկնարկել են Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության «Кобальт-2024» հատուկ զորավարժությունները։ Ըստ ТАСС գործակալության՝ փորձարկվելու են զենքի, ռազմական տեխնիկայի նոր նմուշներ, անօդաչու թռչող սարքերի կիրառման տակտիկական հնարքներ։ Միջոցառմանը մասնակցում են Ռուսաստանի Դաշնությունը, Բելառուսը, Ղազախստանը, Տաջիկստանը և Ղրղզստանը: Զորավարժություններին Հայաստանը չի մասնակցում։                
 
  • Ճարտարապետության  և դիզայնի միջազգային  մրցույթ-ստուգատեսը   կեսդարյա  պատմություն  ունի

    Ճարտարապետության և դիզայնի միջազգային մրցույթ-ստուգատեսը կեսդարյա պատմություն ունի

    07.10.2013| 17:06
    2013-ի սեպտեմբերի 22-29-ին Սանկտ Պետերբուրգ քաղաքում կայացավ XXII միջազգային ամենամյա մրցույթ ստուգատեսը, որում ԵՃՇՊՀ-ի ճարտարապետության և դիզայնի ֆակուլտետների ներկայացրած բակալավրի և մագիստրոսի դիպլոմային 21 աշխատանքներից 9-ը արժանացան 1-ին, իսկ 12 աշխատանք` 2-րդ կարգի դիպլոմների: Մի շարք աշխատանքներ էլ արժանացան միջազգային ճարտարապետական միության կողմից սահմանված հատուկ մրցանակների և դիպլոմների: XXII միջազգային մրցույթ ստուգատեսը հետաքրքիր էր և ներկայացուցչական` մասնակցում էին ՌԴ-ի և եվրոպական երկրների 72 բարձրագույն ճարտարապետական դպրոցներ` ներկայացնելով 514 աշխատանք:
  • Առաջարկում են չքվեարկել Ռոբերտ Ամիրխանյանի օգտին

    Առաջարկում են չքվեարկել Ռոբերտ Ամիրխանյանի օգտին

    07.10.2013| 14:48
    Կոմպոզիտորների միության համագումարին ընդառաջ երիտասարդ կոմպոզիտորները հանդես են եկել բաց նամակով: «Մեզ անհանգստացնում է փաստը, որ արդեն երկրորդ անգամ Հայաստանի կոմպոզիտորների և երաժշտագետների միությունում (ՀԿԵՄ) նախագահ Ռոբերտ Ամիրխանյանը գրեթե երեք տարի ուշացումով է անցկացնում միության նախագահի ընտրությունները: Իսկ վերջին համագումարից հետո, որը տեղի է ունեցել 2009-ին, անգամ վարչություն չի ընտրվել, այսինքն, գրեթե հինգ տարի նա ՀԿԵՄ-ը ղեկավարում է ինքնիշխան, ինչի պարզ հետևանքն են ներկայիս խնդիրները»,- ասվում է նամակում:
  • Այսպես է հնչում ծիրանենու փայտից պատրաստված աշխարհում միակ հոբոյը (տեսանյութ)

    Այսպես է հնչում ծիրանենու փայտից պատրաստված աշխարհում միակ հոբոյը (տեսանյութ)

    07.10.2013| 11:56
    Հոբոյը, որպես կանոն, պատրաստում են աֆրիկյան գրենադինի սև փայտից։ «Շարական» համույթի հոբոյահար Ռուբեն Չաքրյանը, ունենալով դուդուկի օրինակը, որոշեց հոբոյ պատրաստել ծիրանենու փայտից։ Սա աշխարհում միակ օրինակն է։
  • Գիտնականները Մարսի վրա «սուպեր հրաբուխներ» են հայտնաբերել

    Գիտնականները Մարսի վրա «սուպեր հրաբուխներ» են հայտնաբերել

    06.10.2013| 11:23
    Գիտնականները շարունակում են ուսումնասիրել Կարմիր մոլորակը: Վերջերս փորձագետները Մարսի վրա հայտնաբերել են «սուպեր հրաբուխներ»: Դրանք ունեն շատ մեծ հզորություն և դա կարող է լինել այնքան ուժեղ, որ կարող է փոխել նունիսկ մոլորակի կլիման: Նախկինում կար վարկած, որ հրաբուխների խառնարանները ձևավորվել են աստերոիդների ընկնելու հետևանքով, մինչդեռ հիմա պարզվել է, որ, ըստ էության, այդ շրջանաձև երևույթները հրաբխային բեկորներ են:
  • «Լավագույն գիտական աշխատանք»

    «Լավագույն գիտական աշխատանք»

    06.10.2013| 11:09
    Գրաքննադատ Արքմենիկ Նիկողոսյանի «Առաքել Դավրիժեցու Պատմությունն իբրև գրական երկ» մենագրությունը արժանացել է ՀՀ ԳԱԱ, Համաշխարհային հայկական կոնգրեսի և Ռուսաստանի հայերի միության, ՀՀ Սփյուռքի նախարարության հայտարարած «Լավագույն գիտական աշխատանք» մրցույթի առաջին մրցանակին՝ «Արվեստ, լեզու և գրականություն» անվանակարգում:
  • Ա. Օգրինչուկը վարպետության դասեր է տալիս (տեսանյութեր)

    Ա. Օգրինչուկը վարպետության դասեր է տալիս (տեսանյութեր)

    05.10.2013| 17:38
    Երևանում է հոբոյահար Ալեքսեյ Օգրինչուկը, ով այսօր հանդես է գալու Արամ Խաչատրյանի անվան միջազգային փառատոնի շրջանակներում։ Օգրինչուկը համարվում է աշխարհի լավագույն հոբոյահարներից մեկը։ Նա Երևանում է ընդամենը 36 ժամ, և մեծ սիրով համաձայնեց նաև վարպետության դասեր տալ հայ երիտասարդ հոբոյահարներին։ Օգրինչուկն իր մասնագիտական խորհուրդներն էր տալիս։
  • Ա. Օգրինչուկ. «Հոբոյը գործիքների արքան է»

    Ա. Օգրինչուկ. «Հոբոյը գործիքների արքան է»

    05.10.2013| 15:00
    Հոկտեմբերի 5-ին տեղի ունեցավ մեծահամբավ հոբոյահար, բազմաթիվ միջազգային մրցույթների հաղթող Ալեքսեյ Օգրինչուկի (Ռուսաստան) և Հայաստանի պետական երիտասարդական նվագախմբի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Սերգեյ Սմբատյանի մամուլի ասուլիսը։ Բանախոսները ներկայացրին այսօր երեկոյան «Արամ Խաչատրյան» համերգասրահում տեղի ունենալիք համատեղ համերգը, որն իրականացվում է Արամ Խաչատրյանի անվան միջազգային փառատոնի շրջանակներում։
  • Ակուստիկ համերգ` «White crow»-ում

    Ակուստիկ համերգ` «White crow»-ում

    05.10.2013| 12:49
    Կիրակի օրը, ժամը 21-00 «White crow» ակումբում տեղի կունենա Ջիվան Խաչատրյանի ակուստիկ համերգը: Ջիվան Խաչատրյանը բեմական առաջին քայլերը կատարել է ուսանողական տարիներին, մասնակցել է ներկայացումների, համերգների:
  • «Հանդիպման վայրը` գրադարան»

    «Հանդիպման վայրը` գրադարան»

    05.10.2013| 11:52
    2004-ից Հայաստանի Հանրապետությունում հոկտեմբերի 7-ը պաշտոնապես նշվում է որպես «Գրադարանավարի օր»: Մշակույթի նախարարությունը, արդեն չորրորդ անգամ «Գրադարանավարի օրվա» կապակցությամբ անցկացնում է «Հանդիպման վայրը` գրադարան» խորագրով ծրագիրը, որը նշվում է հոկտեմբերի 7-ին նախորդող շաբաթ օրը՝ երեկոյան:
  • ՀԳՄ հերթական համագումարը նախատեսվում է հոկտեմբերի 20-ին

    ՀԳՄ հերթական համագումարը նախատեսվում է հոկտեմբերի 20-ին

    04.10.2013| 16:45
    Այսօր գրողների միությունում տեղի է ունեցել ՀԳՄ վարչության նիստ: Վարչության որոշմամբ` հոկտեմբերի 20-ի նախատեսվում է ՀԳՄ հերթական համագումարը, որի ընթացքում կդրվի նախագահի ընտրության հարցը: