Նովոսիբիրսկի մարզում մեկնարկել են Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության «Кобальт-2024» հատուկ զորավարժությունները։ Ըստ ТАСС գործակալության՝ փորձարկվելու են զենքի, ռազմական տեխնիկայի նոր նմուշներ, անօդաչու թռչող սարքերի կիրառման տակտիկական հնարքներ։ Միջոցառմանը մասնակցում են Ռուսաստանի Դաշնությունը, Բելառուսը, Ղազախստանը, Տաջիկստանը և Ղրղզստանը: Զորավարժություններին Հայաստանը չի մասնակցում։                
 
  • Մշտական ցուցադրություն` գրականության և արվեստի թանգարանում

    Մշտական ցուցադրություն` գրականության և արվեստի թանգարանում

    28.10.2013| 15:46
    Մշակույթի նախարարության աջակցությամբ Եղիշե Չարենցի անվան գրականության և արվեստի թանգարանում կբացվի մշտական ցուցադրություն: Թանգարանի տնօրեն ԿԱՐՈ ՎԱՐԴԱՆՅԱՆԻՑ հետաքրքվեցինք` ի՞նչ սկզբունքով է բացվելու ցուցահանդեսը և ի՞նչ ոլորտներ է ընգրկելու:
  • Երիտասարդները կամուրջներ են կառուցում՝ հանուն միացյալ Եվրոպայի

    Երիտասարդները կամուրջներ են կառուցում՝ հանուն միացյալ Եվրոպայի

    28.10.2013| 12:30
    31 երիտասարդներ Հայաստանից, Բուլղարիայից, Խորվաթիայից, Վրաստանից, Մոլդովայից և Լեհաստանից հոկտեմբերի 22-28-ը Ծաղկաձորում մասնակցեցին «Միջմշակութային կամուրջներ միացյալ Եվրոպայի համար» խորագրով երիտասարդների մշակութային փոխանակման միջոցառմանը:
  • Պրակտիկայի հնարավորություն՝ «Լույս» հիմնադրամում

    Պրակտիկայի հնարավորություն՝ «Լույս» հիմնադրամում

    28.10.2013| 11:30
    «Լույս» հիմնադրամը հրավիրում է պրակտիկայի։ Այն կամավորական աշխատանք է, որը երիտասարդներին հնարավորություն է ընձեռում տեսական գիտելիքները գործնականում կիրառելու, բարելավելու դրանք, ձեռք բերելու արդի աշխատանքային միջավայրին անհրաժեշտ գիտելիք ու հմտություններ, ինչպես նաև մուտք է ապահովում «Լույսի» համայնքի մասնագիտական ցանց:
  • Նոբելյան մրցանակակիրներն աջակցում են Խոդորկովսկուն և Լեբեդևին

    Նոբելյան մրցանակակիրներն աջակցում են Խոդորկովսկուն և Լեբեդևին

    28.10.2013| 11:04
    Օրեր առաջ, հոկտեմբերի 25-ին, հետաքրքիր նախաձեռնությամբ էին հանդես եկել գրականության ոլորտում Նոբելյան մրցանակի դափնեկիրներ Մարիո Վարգաս Լյոսան, Հերտա Մյուլլերը, Էլֆրիդա Ելինեկը և Ջոն Կուտզեն: colta.ru-ի հաղորդմամբ՝ նրանք հանդես են եկել ակցիայով՝ ի պաշտպանություն Միխայիլ Խոդորկովսկու և Պլատոն Լեբեդևի: Դա բեռլինյան միջազգային գրական փառատոնի նախագիծն էր՝ ի համերաշխություն քաղհալածյալներ Խոդորկովսկու և Լեբեդևի:
  • Կոմպոզիտորների միության նոր նախագահը Արամ Սաթյանն է

    Կոմպոզիտորների միության նոր նախագահը Արամ Սաթյանն է

    27.10.2013| 23:35
    Հայաստանի կոմպոզիտորների և երաժշտագետների միության նախագահ է ընտրվել կոմպոզիտոր Արամ Սաթյանը: Նա ստացել է 43 ձայն, Ռոբերտը Ամիրխանյանը` 41:
  • Գրքեր` փաբում

    Գրքեր` փաբում

    27.10.2013| 16:45
    Հաճախ է խոսվում այն մասին, որ խորհրդային շրջանում գործող շուրջ 70 գրախանութներից այսօր պահպանվել են 1-2-ը: Մայրաքաղաքի խոշոր գրախանութները երկուսն են` «Բուկինիստն» ու «Նոյան տապանը»: Բայց պետք է նշել, որ վերջին շրջանում սկսել են բացվել նորերը` «Հայ գիրք» գրախանութների ցանցը, «Նաիրի» գրատունը, ՆՓԱԿ-ի գրախանութը, «Էդիթ Պրինտը», «Նոր գիրքը» և այլն: Գրախանութներ են ստեղծվել գրադարաններում:
  • Երկիր, որին վերապահված է  հանգստյան գոտու և ցիտրուսեղենի  աճեցման բազայի նախկին դերը

    Երկիր, որին վերապահված է հանգստյան գոտու և ցիտրուսեղենի աճեցման բազայի նախկին դերը

    27.10.2013| 13:10
    Վերջին տարիներին Աբխազիան մյուս չճանաչված պետությունների շարքում առանձնանում էր քաղաքական ակտիվությամբ։ Դիտորդների վրա մեծ տպավորություն է գործում Աբխազիայում տեղի ունեցող ընտրությունների բնույթը։ Իրականում այստեղ այդքան նշանակալի քաղաքական բազմազանություն չկա, ինչպես թվում է որոշ փորձագետների։ Այդ բազմազանության տպավորությունը գալիս է ավանդական կլանների գոյությունից, որոնք մի տեսակ փոխարինում են քաղաքական կազմակերպություններին։
  • Փոքրիկ իշխանի մեծ գաղտնիքները

    Փոքրիկ իշխանի մեծ գաղտնիքները

    27.10.2013| 12:58
    Անահատական հավաքածուում գտնվել է Անտուան դե Սենտ Էքզյուպերիի «Փոքրիկ իշխանի» ձեռագիրը` նախկինում անհայտ հատվածներով: Հավաքածուի տեր ֆրանսիացին չի էլ կասկածել, թե ինչ բացառիկ նմուշ ունի: Հայտնի հեքիաթի նախկինում անհայտ հատվածները դրվել են աճուրդի ավելի ճիշտ՝ ձեռագրի երկու էջերը։
  • Բուհերում հայտարարվել են «Լավագույն ուսանող» մրցույթներ

    Բուհերում հայտարարվել են «Լավագույն ուսանող» մրցույթներ

    26.10.2013| 20:41
    «ԵՊՀ լավագույն ուսանող» ամենամյա մրցանակաբաշխության կանոնակարգի համաձայն հայտարարվել է «Լավագույն ուսանող-2013» մրցույթի անցկացման մասին:
  • «Կեղծիքի ճանապարհով չեմ անցել մինչև հիմա, դուք իմ երաժշտության մեջ չե՞ք զգացել դա»

    «Կեղծիքի ճանապարհով չեմ անցել մինչև հիմա, դուք իմ երաժշտության մեջ չե՞ք զգացել դա»

    26.10.2013| 18:10
    Կոմպոզիտորների և երաժշտագետների միության համագումարը, որի հրավիրման անհրաժեշտության մասին պնդում էին կազմկերպության անդամներից շատերը, վերջապես, մեկնարկել է: Համագումարը համարվում է արտահերթ, քանի որ հրավիրվել է օրենքով սահմանված ժամկետից ուշ: Միության վերջին համագումարը տեղի է ունեցել 2009-ին, ընտրված նախագահի` Ռոբերտ Ամիրխանյանի պաշտոնավարման ժամկետը ավարտվել է դեռևս 2011-ին, ինչը նշանակում է, որ 2 տարի և 5 ամիս է կոմպոզիտորների միութունը չունի լեգիտիմ նախագահ: