ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը հայտարարել է, որ դուրս կգա նախագահական ընտրապայքարից, եթե բժիշկները պարզեն, որ ինքն առողջական խնդիրներ ունի։ «Անկեղծ ասած, ես կարծում եմ, որ միակ բանը, որ տարիքը բերում է, իմաստությունն է»,- հավելել է Բայդենը։ Ավելի վաղ նա ասել էր, որ կհրաժարվի նախընտրական մրցապայքարից միայն այն դեպքում, եթե Աստված իրեն ասի դա անել։               
 

«Սա այն դեպքն է, երբ վիրահատական միջամտությունը դառնում է անխուսափելի»

«Սա այն դեպքն է, երբ վիրահատական միջամտությունը դառնում է անխուսափելի»
22.08.2008 | 00:00

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ
Սերժ Սարգսյանը երեկ հարկային և մաքսային համակարգի ղեկավար կազմին է ներկայացրել ՀՀ կառավարությանն առընթեր նորաստեղծ պետական եկամուտների կոմիտեի նախագահ Գագիկ Խաչատրյանին։ Այս մասին տեղեկացնում է նախագահի մամուլի գրասենյակը, հավելելով, որ պետության ղեկավարն անդրադարձել է նաև հարկային պետական ծառայության պետ Վահրամ Բարսեղյանին պաշտոնից ազատելու մասին ստորագրած հրամանագրին, հիշեցնելով, թե դեռևս օգոստոսի 1-ին հարկային ծառայության ղեկավար կազմի հետ հանդիպմանն էր զգուշացրել, որ եթե այս ամսվա ընթացքում ծառայության աշխատանքում չլինեն էական տեղաշարժեր, ապա երկուստեք հետևություններ պետք է արվեն։ Սերժ Սարգսյանի հավաստմամբ՝ անցած քսան օրերի ընթացքում ոչ միայն էական փոփոխություններ չգրանցվեցին, այլև չերևաց, որ հարկային ծառայության ղեկավարությունն ունի փոփոխություններ կատարելու ցանկություն և գիտակցում է դրանց կարևորությունը։ «Չտեսա, որ հարկային ծառայության ղեկավար կազմը գիտակցում է, թե որ համակարգում է աշխատում և ինչի համար։ Չտեսա, որ նրանք աշխատանքի են ներկայանում պետությանն ու բիզնեսին ծառայություն մատուցելու համար, չտեսա աշխատելու ցանկություն, ջանք, եռանդ։ Ավելին՝ աշխատանքը շարունակվում է նույն տեմպով, մի բան էլ՝ ավելի վատ»,- ասել է նա և հավելել. «Սա այն դեպքն է, երբ վիրահատական միջամտությունը դառնում է անխուսափելի»։ Դիմելով ներկաներին՝ նա ընդգծել է. «Չէի ցանկանա, որ ձեզանից ոմանք այն կարծիքը տարածեն հասարակության մեջ, թե օգոստոսի 20-ի հրամանագրերը բխում են հարկային և մաքսային մարմինները միավորելու ցանկությունից։ Ամենևին ոչ։ Հարկային ծառայությունն աշխատում է չափազանց վատ։ Վատ՝ մասնագիտորեն, վատ՝ մարդկային և բարոյական նորմերի տեսանկյունից, և այսպիսի վիճակն այլևս անհանդուրժելի է, ով էլ լինի»։ Անդրադառնալով նորաստեղծ պետական եկամուտների կոմիտեին՝ Սերժ Սարգսյանը համոզմունք է հայտնել, որ հարկային և մաքսային համակարգերը կարող են արդյունավետ աշխատել միասնական ղեկավարության ներքո, բայց որոշակի փոփոխություններով։ «Վստահ եմ, որ այս կառույցի աշխատանքը կարողանալու ենք համապատասխանեցնել այսօրվա մեր տնտեսության և ընդհանրապես ժամանակակից պահանջներին»,- ընդգծել է երկրի ղեկավարը։

Դիտվել է՝ 2169

Մեկնաբանություններ