ԱՄՆ-ի ներկայիս վարչակազմի կողմից նախկին նախագահ Դոնալդ Թրամփի շուրջ ստեղծված մթնոլորտն է հրահրել նրա դեմ մահափորձը՝ հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը: «Ռուսաստանի Դաշնությունը չի կարծում, որ մահափորձը կազմակերպվել է ԱՄՆ-ի գործող իշխանության կողմից, սակայն թեկնածու Թրամփի շուրջ մթնոլորտը դրդել է նրան, ինչին այսօր բախվել է Ամերիկան»,- շեշտել է նա:               
 

Հայ Ազգը մեծերի պակաս ունի

Հայ Ազգը մեծերի պակաս ունի
13.05.2023 | 08:06

Շիրազը լինելով շատ տաքարյուն և անկանխատեսելի անձնավորություն բարդ հարաբերություններ ուներ ղեկավարության հետ, կենտրոնական իշխանությունները նրան համարում էին ազգայնական գաղափարների մոլեռանդ կրող, ինչի արդյունքում երբեմն նրան փորձում էին պահել մեկուսի: Սակայն Կարեն Դեմիրճյանը կարողացավ նրա հետ ջերմ հարաբերություններ հաստատել: Կարեն Դեմիրճյանի օրոք սկսեցին նրան շատ տպագրել, ավելի հոգատար վերաբերվել: Հենց այդ ժամանակ Շիրազն արժանացավ երկու՝ Հայաստանի Հանրապետության պետական (1975 թ.) և Հովհաննես Թումանյանի անվան (1982 թ.) մրցանակների:

Շիրազը ակտիվորեն հետևում էր Կարեն Դեմիրճյանի գործունեությանը, հաճախ մասնակցում էր նոր օբյեկտների բացման արարողություններին: Բառացի ներկայացնում ենք մի հետաքրքիր հեռախոսազրույց, որը տեղի է ունեցել Մետրոպոլիտենի բացման օրը.

«Երևանի գետնուղու (մետրոյի) բացման օրն էր: Քաղաքը ցնծում էր, բոլորը գետնուղի էին շտապում: Տուն եկա, լուր բերի, ուրախացավ-ժպտաց, հետո իրեն հատուկ մանկավախ-սրտավախությամբ, թե՝ չի՞ բլի:

- Աշխարհում էդքան մետրոներ կան… ինչի՞ պիտի բլի:

Չքնաղ Անի քաղաքն ու Զվարթնոցը երկրաշարժը չկերա՞վ…

- Չէ, Հայաստանը ժաժքի երկիր է. դևերը կվիճեն՝ հողը իրար կուգա:

Ինչևէ. սենյակում մենակ էինք, լսափողը վերցրեց, համար հավաքեց, ու մի կանացի ձայն՝ ո՞վ է:

-Չգիտե՞ս, ես եմ, էլ ո՞վ պիտի լինի, Կարեն Սերոբիին կուզեմ:

Կես րոպե հետո ընկալուչը վերցրեց Դեմիրճյանը:

- Ողջույն Կարեն Սերոբիին, աչքներս լուս, Երևանն էլ գետնուղի ունեցավ: Լավ, հայրենանվեր գործ ես արել, բայց մի բան պակաս է…

- Ի՞նչը, Շիրազ ջան:

- Էն, որ ճամփեն կարճ է: Լավ մտածե, որ երկարես, որ էստեղ՝ Երևան նստենք, էրթանք Գյումրի, էնտեղից քշենք էրթանք Անի, էնտեղից՝ Վան, Կարս ու Էրզրում, էնտեղից Անդրանիկի Շապին Գարահիսար ու էնտեղից էլ Սիփանա սար: Ըշտը, էրթանք Մասիս ու ետ գանք, Վանա լիճ՝ ու ետ գանք, էրթանք ու գանք, էրթանք ու գանք, էրթանք ու … ՉԳԱՆՔ, մնանք էնտեղ…

Լսափողի մեջ Դեմիրճյանի ծիծաղն էր»:

Սիփան Շիրազ «Հայրիկ: Տխուր, տխուր Վենետիկ»

Լույս իջնի շիրիմներիդ

Ռուբեն ԹՈՎՄԱՍՅԱՆԻ ՖԲ էջից

Դիտվել է՝ 5613

Մեկնաբանություններ