ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը հայտարարել է, որ ուկրաինական զորքերի հարձակումը Կուրսկի շրջանում Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին իսկական երկընտրանքի առաջ է կանգնեցնում. սա տեղի ունեցողի վերաբերյալ ամերիկացի առաջնորդի առաջին պաշտոնական մեկնաբանությունն է։ «Մենք անմիջական, մշտական կապի մեջ ենք ուկրաինացիների հետ։ Սա այն ամենն է, ինչ ես կարող եմ ասել դրա մասին, քանի դեռ հարձակումը շարունակվում է», - ըստ Ֆրանսպրես գործակալության՝ հայտարարել է Բայդենը:               
 

«Սառցե սիրտը» ամանորյա տրամադրություն պարգևեց պատերազմի հետևանքով տուժած ընտանիքների երեխաներին

«Սառցե սիրտը» ամանորյա տրամադրություն պարգևեց պատերազմի հետևանքով տուժած ընտանիքների երեխաներին
29.12.2020 | 12:09

Դեկտեմբերի 24-27-ը Կ. Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում Դիսնեյի «Սառցե սիրտը» բարեգործական մուլտֆիլմ-համերգների շարքը ամանորյա գեղեցիկ տրամադրություն պարգևեց արցախյան 44-օրյա պատերազմի հետևանքով տուժած ընտանիքների երեխաներին։ Մուլտֆիլմի ցուցադրությունը բոլոր չորս օրերին ընթացել է լեփ-լեցուն դահլիճներում‚ երեխաները մեծ էկրանին ուշադիր ու հետաքրքրությամբ հետևում էին հայտնի հեքիաթին։ Եվ ոչ միայն հետևում էին հեքիաթի էկրանավորմանը‚ այլև ունկնդրում Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբին‚ որը զուգահեռ ներկայացնում էր մուլտֆիլմի երաժշտական հատվածները։


Մինչ մուլտֆիլմի ցուցադրության մեկնարկը Մարզահամերգային համալիրի նախասրահում կազմակերպվել էին ամանորյա խաղեր‚ Ձմեռ պապը նվերներ էր պատրաստել երեխաների համար։
Անակնկալ էր պատրաստել նաև Արփի Մաղաքյանը։ Նա երեխաներին էր նվիրում իր «Երևանյան հեքիաթներ» գիրքը. կախարդական գրքում կա ութ հեքիաթ Երևանի մասին։ Հեքիաթների հիմքում իրական պատմություններ են։ Ընթերցողը ոչ միայն հեքիաթային աշխարհ է ընկնում, այլև ծանոթանում Երևան քաղաքի պատմությանը։ Նկարազարդ և ուսուցանող գիրքը նախատեսված է 4-100 տարեկան երեխաների համար, ովքեր հավատում են հրաշքների, սիրում և ապրեցնում են հայրենիքը։ Հեքիաթների ժողովածուն երեխաներին է նվիրվել Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի և Կոլորադոյի հայկական դպրոցի աջակցությամբ։


Բարեգործական համերգները կյանքի էին կոչել Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը‚ Կ. Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրը‚ Sure. օնլայն հարթակը, «Гармония детства» բարեգործական հիմնադրամը‚ Zapomni ընկերությունների խումբը և Mastercard միջազգային վճարման համակարգը:

Լուսանկարներ

. .
Դիտվել է՝ 5240

Մեկնաբանություններ