ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշը հայտարարել է, որ աշխարհում միջուկային զենքի համար «տեղ չպետք է լինի»։ «Միջուկային զենք ունեցող երկրները շարունակում են դիմադրել զինաթափման միջոցառումներին: Նրանք պետք է դադարեն մարդկության ապագայի հետ մոլախաղեր խաղալուց»,- ասել է նա բարձր մակարդակի լիագումար նիստում:               
 

Թարիվերդիևին հնարավոր չէ չսիրել

Թարիվերդիևին հնարավոր չէ չսիրել
27.01.2014 | 18:17

Այսօր երեկոյան «Արամ Խաչատրյան» համերգասրահում տեղի կունենա հայազգի կոմպոզիտոր Միքայել Թարիվերդիևին նվիրված համերգ։ Հայաստանի պետական երիտասարդական նվագախմբի հետ հանդես կգան ՌԴ ժողովրդական արտիստ Դմիտրի Պևցովը, Գևորգ Դաբաղյանը (դուդուկ, Հայաստան), Ալեքսեյ Գորիբոլը (դաշնամուր, Ռուսաստան), Հայկ Կազազյանը (ջութակ, Ռուսաստան/Հայաստան), Գևորգ Հակոբյանը (բարիտոն, Հայաստան)։
Հայաստանի պետական երիտասարդական հիմնադրամի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Սերգեյ Սմբատյանը Peoplemeter մամուլի ակումբում տեղի ունեցած ասուլիսում տեղեկացրեց, որ համերգին կհնչեն ոչ միայն Թարիվերդիևի՝ ֆիլմերի համար գրված մեղեդիները, այլև դասական գործերը։ Սերգեյ Սմբատյանն ընդգծեց, որ հայ հանդիսատեսը մեծ հետաքրքրություն է տածում Թարիվերդիևի ստեղծագործությունների նկատմամբ, ինչի ապացույցն է այն, որ համերգից մի քանի օր առաջ տոմսերն ամբողջովին սպառված էին։
Միքայել Թարիվերդիևի կինը՝ Վերա Թարիվերդիևան, նշեց որ մշտապես կա ցանկություն, որպեսզի Թարիվերդիևի երաժշտությունը ներկայացվի նրա պատմական հայրենիքում։ «Համերգի նկատմամբ հետաքրքրությունը վկայում է, որ Թարիվերիևին այստեղ սիրում են, ինչը շատ հաճելի է։ Ես կարծում եմ, որ Միքայելին ընդհանրապես հնարավոր չէ չսիրել։ Սա Հայաստանում նրա ստեղծագործությունների միակ համերգը չէ, 2008 թվականին նույնպես տեղի է ունեցել Թարիվերդիևին նվիրված երեկո։ Ես վաղուց եմ ցանկացել աշխատել Հայաստանի պետական երիտասարդական նվագախմբի և Սերգեյ Սմբատյանի հետ, ում ճանաչում եմ վաղուց և հետևում եմ նրա ստեղծագործական կյանքին»,- ասաց Վերա Թարիվերդիևան։


Լիլիթ ԳՐԻԳՈՐՅԱՆ

Դիտվել է՝ 1985

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ