ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշը հայտարարել է, որ աշխարհում միջուկային զենքի համար «տեղ չպետք է լինի»։ «Միջուկային զենք ունեցող երկրները շարունակում են դիմադրել զինաթափման միջոցառումներին: Նրանք պետք է դադարեն մարդկության ապագայի հետ մոլախաղեր խաղալուց»,- ասել է նա բարձր մակարդակի լիագումար նիստում:               
 

Արվեստասեր հանրությունը վերջին հրաժեշտը կտա Արամ Ղարաբեկյանին

Արվեստասեր հանրությունը վերջին հրաժեշտը կտա Արամ Ղարաբեկյանին
24.01.2014 | 13:35

Այսօր մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանի գլխավորությամբ կայացել է արվեստի վաստակավոր գործիչ, Մովսես Խորենացի մեդալակիր, դիրիժոր Արամ Ղարաբեկյանի մահվան կապակցությամբ ստեղծված կառավարական հանձնաժողովի նիստը:

Արամ Ղարաբեկյանի վերջին հրաժեշտը տեղի կունենա հունվարի 29-ին, ժամը 12:00-14:00-ն, Արամ Խաչատրյան համերգասրահում: Հուղարկավորությունը՝ նույն օրը` Երևանի քաղաքային պանթեոնում:

Դիտվել է՝ 1180

Մեկնաբանություններ