Մոսկվան ակնկալում է, որ Հայաստանի իշխանությունները թույլ չեն տա դպրոցներ տեղափոխել 8-րդ դասարանի պատմության դասագիրքը, որը խեղաթյուրում է 18-րդ դարավերջի և 19-րդ դարասկզբի Հարավային Կովկասի իրադարձությունները՝ ասված է ՌԴ ԱԳՆ հաղորդագրության մեջ: Ըստ այդմ՝ դասագրքի գլուխներից մեկում «Արևելյան Հայաստանի բռնի միացումը Ռուսաստանին» սադրիչ վերնագրով վերանայվել են 1826-1828 թ.թ. ռուս-պարսկական պատերազմի արդյունքներն ու Թուրքմանչայի պայմանագիրը կոչվել է Արևելյան Հայաստանի «բռնակցում»:                
 

«Բարդերն» ընդդեմ բարդ հիվանդությունների

«Բարդերն» ընդդեմ բարդ հիվանդությունների
30.11.2013 | 16:53

«Օգնենք հայ մանուկներին» բարեգործական հասարակական կազմակերպությունը Երևանի՝ Հովհաննես Թումանյանի անվան պետական տիկնիկային թատրոնի աջակցությամբ կազմակերպում է բարեգործական համերգ՝ «Բարդ» ակումբի երգիչների մասնակցությամբ:
Համերգին մասնակցելու են հեղինակային երգարվեստի այնպիսի խոշոր ներկայացուցիչներ, ինչպիսիք են Վախթանգ Հարությունյանը, Արմինե Հայրապետյանը, Դավիթ Ամալյանը, Գագիկ Շիբոյանը, Սարգիս Շիբոյանը, Կարեն Մամիկոնյան, Էդուարդ Զորիկյանը, Վահե Քոչարը, Ռուբեն Քամալյանը, Վարդան Գալստյանը և այլք:
«Բարդերն» ընդդեմ բարդ հիվանդությունների» խորագրով հեղինակային երգի համերգը կկայանա դեկտեմբերի 11-ին՝ ժամը 19:00-ին, Տիկնիկային թատրոնի դահլիճում:
Համերգից ստացված ողջ հասույթը կփոխանցվի Սերյոժա Ղշյանի համար բացված հաշվեհամարին:
Սերյոժան 8 տարեկան է: Երեխայի մոտ 2012թ. սեպտեմբերին ախտորոշվել է հիպոֆիզի ցողունի կիստոզ կրանիոֆարինգիոմա: 2013թ. փետրվարի 7-ին նրան վիրահատել են Բիֆռոնտալ-քունքային շրջանում ոսկրապլաստիկ տրեպանացիա ուռուցքի ռեզեկցիայով: Վիրահատությունից 4 ամիս հետո կրկին վիրահատել են վիճակի վատթարացման պատճառով` Ռիկհեմի ռեզերվուարի իմպլանտացիա: Երեխան կարիք ունի ևս մեկ վիրահատության, որը ՀՀ պայմաններում հնարավոր չէ իրականացնել: Նման բուժում իրականացվում է միայն Գերմանիայում և Սանկտ Պետերբուրգում: Սերյոժայի ծնողներն արդեն փաստաթղթերն ուղարկել են Սանկտ Պետերբուրգ՝ Բեխտերևի անվան «մարդու ուղեղի» ինստիտուտ, որտեղից հայազգի պրոֆեսոր Խաչատրյանը (ով վերջերս շատ բարեհաջող վիրահատել էր նաև փոքրիկ Անգելինային) պատրաստակամություն է հայտնել իրականացնելու վիրահատությունը: Թե որքան գումար կպահանջվի դրա համար, դեռ հայտնի չէ, սակայն ընտանիքը ծանր ֆինանսական դրության մեջ է, իսկ սպասվող գումարը՝ զգալի մեծության, և հետևաբար՝ յուրաքանչյուրիս ներդրումն անչափ կարևոր է այս երեխայի ապաքինման գործում:
Տոմսերի արժեքններն են` 1000, 2000, 3000, և 4000 դրամ:

Դիտվել է՝ 798

Մեկնաբանություններ