ՌԴ Անվտանգության խորհրդի քարտուղար Սերգեյ Շոյգուն Իրանի Ազգային անվտանգության բարձրագույն խորհրդի քարտուղար Ալի Աքբար Ահմադիանի հետ բանակցությունների ընթացքում հաստատել է Ռուսաստանի աջակցությունը Ադրբեջանի հետ միջանցքների և հաղորդակցության ուղիների հարցում Իրանի Իսլամական Հանրապետության քաղաքականությանը՝ գրում է իրանական Mehr գործակալությունը։               
 

Մոնթեն նույնիսկ թշնամու նկատմամբ էր մարդկային

Մոնթեն նույնիսկ թշնամու նկատմամբ էր մարդկային
25.11.2013 | 15:29

«Մոնթե Մելքոնյան» ՀԿ-ի ղեկավար, ԱՍԱԼԱ-ի նախկին անդամ Ալեք Ենիգոմշյանն այսօր, ազգային հերոսի ծննդյան տարեդարձի առիթով լրագրողների հետ հանդիպմանը հիշեց Մոնթեի սխրագործություններից, զինվորական կյանքից դրվագներ: Մոնթեն ոչ միայն վճռական էր, ազնիվ, սկզբունքային, կարգապահ, արդար, համեստ, այլև մեծ սրտի տեր` խղճով և բարի:

«Հիշում եմ` Մարտունու շրջանի շտաբում Ավոն հաճախ զինվորական ժողովներ էր կազմակերպում և որպես կարգապահ անձնավորություն` ուշացողներին, այսպես ասած, պատժում էր` նրանց աշխատավարձից պահումներ անելով: Այնպես եղավ, որ մի անգամ էլ ինքն ուշացավ: Բոլորը մտածում էին` տեսնես ինքն իրեն կպատժի՞: Ներս մտնելուն պես առաջին բանը, որ նա արեց` աշխատավարձ բաժանողին հանձնարարեց իր աշխատավարձից պահումներ անել»,-պատմում է ԱՍԱԼԱ-ի նախկին անդամը` շարունակելով հիշողությունների գիրկն ընկնել. «Նոր տարվա առիթով գյուղի երեխաները հանդես են կազմակերպում: Միջոցառման ժամանակ, երբ հանդիսավարը հարցնում է երեխաներին, թե ո՞վ պետք է հիմա գա, ակնկալելով լսել Ձմեռ պապի անունը, բոլորը միաբերան բացականչում են, թե` Ավոն, Ավոն…»:
Մոնթեն նույնիսկ թշնամու նկատմամբ էր մարդկային. «Մի անգամ գերի են վերցնում մի վիրավոր ադրբեջանցու: Մոնթեն գերուն տանում է հիվանդանոց և իր շուրջը հավաքված տղաներին ասում, որ նա արյան կարիք ունի և պետք է փրկել նրա կյանքը, որից հետո ինքն անձամբ արյուն է տալիս վիրավոր զինվորին: Բոլորն ապշում են»:
Մոնթե Մելքոնյանը զոհվել է 1993-ի հունիսի 12-ին՝ Աղդամի շրջանի Մարզիլի գյուղում: Զրահամեքենայի հանդիպելով՝ նա և իր մարտական ընկերները կարծում են, թե հայեր են մոտենում: Սակայն պարզվում է՝ եկողներն ազերիներ են։ Սկսվում է փոխհրաձգություն, որի արդյունքում էլ Մոնթեն սպանվում է:

Հասմիկ ՄՈՎՍԻՍՅԱՆ

Դիտվել է՝ 2144

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ