Մերձավոր Արևելքում ստեղծված պայթյունավտանգ իրավիճակին անդրադառնալով՝ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է. «Իրան-Իսրայել ուղու վրա ամեն ինչ չափազանց լարված է։ Այս անվերջանալի հարվածների փոխանակումը պետք է դադարեցվի։ Անհրաժեշտ է գտնել իրավիճակի կարգավորման այնպիսի ուղիներ, որոնք երկու կողմերին էլ կբավարարեն: Հարցի պատասխանը միշտ փոխզիջումների որոնման մեջ է, որոնք հնարավոր են տվյալ իրավիճակում, որքան էլ դա դժվար լինի»:               
 

«Կինոաշունը» լայն ընդգրկում է ստացել

«Կինոաշունը» լայն ընդգրկում է ստացել
30.10.2013 | 17:07

ՀՀ Նախագահի բարձր հովանու ներքո, ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ՝ հոկտեմբերի 5-ին մեկնարկել է «Կինոաշուն» ազգային կինոյի ամիս» ծրագիրը: Այն անցկացվում է «Հայկինո-90» խորագրի ներքո և նվիրված է Հայ կինոյի հիմնադրման 90-ամյակին և Հայկական մուլտիպլիկացիայի 75-ամյա հոբելյանին:

Ավանդաբար «Կինոաշուն» ազգային կինոյի ամիս» ծրագրի մեկնարկը ազդարարվում է հանրապետության որևէ մարզից: «Կինոաշունը-2013-ը» մեկնարկել է Շիրակի մարզում՝ ԱՊՀ մշակութային մայրաքաղաք Գյումրիում, իսկ կեզրափակվի Երևանում՝ գրախոսականների մրցույթի ամփոփումով: Փակման արարողությունը տեղի կունենա ս. թ. նոյեմբերի 6-ին, ժամը 19:00-ին, «Մոսկվա» կինոթատրոնում:

«Հայկինո-90» և Հայկական մուլտիպլիկացիայի 75-ամյակն ավելի լայնամասշտաբ ներկայացնելու նպատակով «Կինոաշնան» շրջանակներում ցուցադրվում է տարբեր տասնամյակներում ստեղծված լավագույն խաղարկային, վավերագրական և անիմացիոն հայկական ֆիլմերի ընտրանին, անցկացվել է գիտաժողով նվիրված «Հայկինո-90» և «Հայկական մուլտիպլիկացիա-75» հոբելյաններին, ինչպես նաև մասնագիտական բուհերի ուսանողների ու ժամանակակից կինոյի վարպետների կողմից ներկայացվել են զեկույցներ: Երևանի «Նաիրի» կինոթատրոնում կազմակերպվել է հայկական կինոյի «Անհայտ կամ չցուցադրված ֆիլմեր» խորագրով ֆիլմերի ցուցադրություն: Անցկացվել են կինոպրեմիերաներ՝ «Հայակ» ազգային կինոյի մրցանակաբաշխության շրջանակներում հաղթած կինոնկարների, ինչպես նաև վերջին երեք տարիներին արտադրված հայկական ֆիլմերի: Այս տարվանից նախագծի կազմակերպիչները, հոկտեմբեր ամսին կազմակերպել են «Երևանը իմ քաղաքն է» Երևանի մասին` մինչև 10-րոպեանոց սիրողական ֆիլմերի մրցույթ:

«Կինոաշուն-2013-ը» ընդգրկել է մայրաքաղաքի բոլոր համայնքները (ամեն համայնքում մի քանի վայր. կրթական օջախներ, զբոսայգիներ), հանրապետության բոլոր մարզերը, զորամասերը, կինոթատրոններն ու բացօթյա ցուցադրության վայրերը, «Նարեկացի» արվեստի միությունը, բուհերը (Խ. Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարան, Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտ, Հայ-ռուսական համալսարան):

«Կինոաշնան» շրջանակներում, կազմակերպվել են բացօթյա կինոցուցադրումներ «Սիրահարների այգում»: Այս տարի ցուցադրությունները սկսվել են ավելի վաղ` սեպտեմբերի 12-ից և ամեն ուրբաթ «Քաղաք, սեր, կինո» խորագրով ներկայացվել տարբեր ֆիլմեր:

Իրականացվել են տարբեր թեմատիկ ծրագրեր. հայ գրականության էկրանավորումներ, երաժշտական և պատմական ֆիլմերի ցուցադրություններ «Նաիրի» կինոթատրոնում, գրքի շնորհանդես, գրախոսականների մրցույթ:

«Կինոաշնան» շրջանակներում մայրաքաղաքում և մարզերում անցկացվել են հայ կինոյի անվանի ռեժիսորների և կինոգործիչների, մասնավորապես`Ա. Փելեշյան-75, Լ. Իսահակյան-105, Ն. Հովհաննիսյան-75, Ա. Միրաքյան-75 հոբելյանական միջոցառումները, ֆիլմերի հետահայաց ցուցադրություններ, հոբելյանական ֆիլմերի պատրաստում, ելույթներ:

Դիտվել է՝ 1836

Մեկնաբանություններ