Նովոսիբիրսկի մարզում մեկնարկել են Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության «Кобальт-2024» հատուկ զորավարժությունները։ Ըստ ТАСС գործակալության՝ փորձարկվելու են զենքի, ռազմական տեխնիկայի նոր նմուշներ, անօդաչու թռչող սարքերի կիրառման տակտիկական հնարքներ։ Միջոցառմանը մասնակցում են Ռուսաստանի Դաշնությունը, Բելառուսը, Ղազախստանը, Տաջիկստանը և Ղրղզստանը: Զորավարժություններին Հայաստանը չի մասնակցում։                
 

Սուրբ Գրիգոր Բարձրաքաշ վանական համալիրը` «Համաշխարհային հուշարձանների դիտանցման» ցանկում

Սուրբ Գրիգոր Բարձրաքաշ վանական համալիրը` «Համաշխարհային հուշարձանների դիտանցման» ցանկում
22.10.2013 | 13:24

ՀՀ Լոռու մարզի Թումանյանի շրջանի Դսեղ գյուղից 2 կմ հյուսիս-արևելք` Դեբետի աջ վտակ Մարց գետակի ձախակողմյան ձորալանջի փոքրիկ հարթակի վրա գտնվող Սուրբ Գրիգոր Բարձրաքաշ վանական համալիրը ներառվել է 2014 թ. «Հուշարձանների համաշխարհային դիտանցման» ցանկի մեջ:

«Հուշարձանների համաշխարհային դիտանցումը» Հուշարձանների համաշխարհային հիմնադրամի պահպանության առաջնային ծրագրերից է, որի նպատակն է միջազգային հանրության ուշադրության կենտրոնում պահել մշակութային ժառանգության վայրերում հանդիպող մարտահրավերները: 1996թ. ի վեր երկու տարին մեկ անգամ հիմնադրամը բարձրաձայնում է առավել վտանգված մշակութային ժառանգության մասին: Ցանկի մեջ ներգրավվելը հնարավորություն է ընձեռում ներկայացնել տեղանքը ոչ միայն տեղական, այլև միջազգային մակարդակով: 2014թ. ցանկը ներառում է 67 հուշարձան՝ 47 երկրից, որոնցից յուրաքանչյուրը վկայությունն է մարդկային բարձրագույն կամքի և մշակութային բազմազանության՝ ժամանակակից հրաշալիքներից մինչև հնագույն քաղաքակրթություններ, հեռավոր բնակավայրեր և խորհրդանիշ հանդիսացող տեղական հուշարձաններ:

Հուշարձանների համաշխարհային հիմնադրամը /http://www.wmf.org/watch/ տեղանքների ընտրությունը պաշտոնապես հայտարարել է ս. թ. հոկտեմբերի 8-ին Նյու Յորքում կայացած կոնֆերանսի ընթացքում:

Դիտվել է՝ 2048

Մեկնաբանություններ