ՌԴ Անվտանգության խորհրդի քարտուղար Սերգեյ Շոյգուն Իրանի Ազգային անվտանգության բարձրագույն խորհրդի քարտուղար Ալի Աքբար Ահմադիանի հետ բանակցությունների ընթացքում հաստատել է Ռուսաստանի աջակցությունը Ադրբեջանի հետ միջանցքների և հաղորդակցության ուղիների հարցում Իրանի Իսլամական Հանրապետության քաղաքականությանը՝ գրում է իրանական Mehr գործակալությունը։               
 

Ակուստիկ համերգ` «White crow»-ում

Ակուստիկ համերգ` «White crow»-ում
05.10.2013 | 12:49

Կիրակի օրը, ժամը 21-00 «White crow» ակումբում տեղի կունենա Ջիվան Խաչատրյանի ակուստիկ համերգը:

Ջիվան Խաչատրյանը բեմական առաջին քայլերը կատարել է ուսանողական տարիներին, մասնակցել է ներկայացումների, համերգների: 2006-ին մասնակցել է «Շանթ» հեռուստաընկերության «Հայսուպերսթար» նախագծին: Հայտնի է նաև «Հայաստանի ձայն» նախագծից:
Համերգի կազմակերպիչները նշեցին, որ Ջիվանն ունի ձայնի հրաշալի տեմբր, երաժշտական լավ ճաշակ, համերգացանկը բազմազան է, թե ինչ կներկայացի երիտասարդ երգիչն այս անգամ, պարզ կլինի հենց երեկոյի ընթացքում:

Դիտվել է՝ 870

Մեկնաբանություններ