Նովոսիբիրսկի մարզում մեկնարկել են Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության «Кобальт-2024» հատուկ զորավարժությունները։ Ըստ ТАСС գործակալության՝ փորձարկվելու են զենքի, ռազմական տեխնիկայի նոր նմուշներ, անօդաչու թռչող սարքերի կիրառման տակտիկական հնարքներ։ Միջոցառմանը մասնակցում են Ռուսաստանի Դաշնությունը, Բելառուսը, Ղազախստանը, Տաջիկստանը և Ղրղզստանը: Զորավարժություններին Հայաստանը չի մասնակցում։                
 

Գյումրին ջազ է լսելու

Գյումրին ջազ է լսելու
02.10.2013 | 11:21

Նոյեմբերի 8-ին Գյումրիում կանցկացվի հայկական ջազի 75 և «Ջազը և Գյումրին» նախագծի մեկ ամյակներին նվիրված տոնական համերգ։ Կմասնակցեն Հայաստանի պետական ջազ նվագախումբը՝ Արմեն Հյուսնունցի ղեկավարությամբ, ինչպես նաև «Ջազը և Գյումրին» նախագծի 2012-13թթ. բոլոր համերգների մասնակիցները՝ Վահագն Հայրապետյան, Արմեն Թութունջյան, Լևոն Մալխասյան, Երվանդ Մարգարյան, Միքայել Ոսկանյան։

«Ջազը և Գյումրին» նախագծի առաջին համերգը տեղի է ունեցել 2012թ. նոյեմբերին։ Նախագծի նպատակն է Գյումրու երաժշտասեր հանրությանը ներկայացնել հայ և արևմտյան ջազ երաժիշտների արվեստը։ Նախագծի կազմակերպիչներն են «Մանուկյան փրոդաքշնը» և Գյումրու ջազ ակումբը։

Դիտվել է՝ 660

Մեկնաբանություններ