Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը ժամանել է Թուրքիա՝ մասնակցելու Հարավային Կովկասի վերաբերյալ «3+3» հարթակի (Ադրբեջան, Հայաստան, Վրաստան, Ռուսաստան, Թուրքիա, Իրան) հանդիպմանը։ Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանը տեղեկացրել է, որ առաջիկա հանդիպմանը կմասնակցեն Հայաստանի, Ադրբեջանի, Իրանի և Ռուսաստանի արտգործնախարարները։ Վրաստանը հրաժարվել է մասնակցել հանդիպմանը:               
 

«Պահանջում ենք Էդվարդ Միրզոյանի անունով կոչել Դիլիջանի կոմպոզիտորների տունը»

«Պահանջում ենք Էդվարդ Միրզոյանի անունով կոչել Դիլիջանի կոմպոզիտորների տունը»
14.09.2013 | 17:30

«Ո՞Ւր են գնում Դիլիջանի կոմպոզիտորների միության հանգստյան տան ուղեգրերը»,- այսօր լրագրողների հետ հանդիպմանն այսպիսի հարց բարձրացրեց ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ, Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի պրոֆեսոր Արամ Սաթյանը: Նրա կարծիքով, Դիլիջանի կոմպոզիտորների միության հանգստյան տունը բավականին գումարներ է աշխատում այդ ուղեգրերի հաշվին. «Միշտ ասում են` դատարկ է այդ տունը, բայց եթե գնաք ամռան ամիսներին, կտեսնեք` լեփ-լեցուն է: Վարձը 22 հազար դրամ է»,-մանրամասնեց կոմպոզիտորը` հավելելով, որ իրենք, թվով 83 հոգի, պահանջում են Դիլիջանի տունը անվանակոչել Էդվարդ Միրոզային անվամբ, սակայն Ամիրխանյանը դեմ է դրան և ամեն ինչ անում է, որ այդ տունն իրենով անի: «Անվանակոչելու դեպքում կհավերժանա և՛ մեծ կոմպոզիտորի անունը, և՛ չի վաճառվի այդ տունը»,-հույս հայտնեց բանախոսը:

Հոկտեմբերի 26-ին, Կոմպոզիտորների միությունում տեղի կունենա հերթական համագումարը, որի ժամանակ միության անդամնեերը կընտրեն նոր նախագահ: Ա. Սաթյանի խոսքով, կոմպոզիտորներին վրդովվեցրել է հատկապես Ռոբերտ Ամիրխանյանի այն արտահայտությունը, որ նա ասել է, թե իր օգտին չքվեարկողները ապուշներ են:

Ինչպես կքվեարկեն ներկայիս նախագահից դժգոհող կոմպոզիտորները ընտրության պահին, ցույց կտա ժամանակը:

Հասմիկ ՄՈՎՍԻՍՅԱՆ

Դիտվել է՝ 1629

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ