Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը ժամանել է Թուրքիա՝ մասնակցելու Հարավային Կովկասի վերաբերյալ «3+3» հարթակի (Ադրբեջան, Հայաստան, Վրաստան, Ռուսաստան, Թուրքիա, Իրան) հանդիպմանը։ Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանը տեղեկացրել է, որ առաջիկա հանդիպմանը կմասնակցեն Հայաստանի, Ադրբեջանի, Իրանի և Ռուսաստանի արտգործնախարարները։ Վրաստանը հրաժարվել է մասնակցել հանդիպմանը:               
 

Կամերային նվագախումբը մեկնարկում է իր նոր համերգաշրջանը

Կամերային նվագախումբը մեկնարկում է իր նոր համերգաշրջանը
04.09.2013 | 15:12

Սեպտեմբերի 13-ին կկայանա Հայաստանի պետական կամերային նվագախմբի 2013-2014 համերգաշրջանի առաջին համերգը: Ինչպես տեղեկացնում են կամերային երաժշտության ազգային կենտրոնից, համերգի մենակատարը ջութակահարուհի Դիանա Ադամյանն է:

Ծրագրում` Վ.Ա. Մոցարտ (սիմֆոնիա N 37 , կոնցերտ N 3), Ռոբերտ Ֆուկս (սերենադ):

Երևանի Չայկովսկու անվան երաժշտական դպրոցի աշակերտուհի, 12-ամյա ջութակահարուհի Դիանա Ադամյանը 2012-ին` «Շչելկունչիկ» միջազգային հեղինակավոր հեռուստամրցույթում արժանացել է արծաթե մեդալի: 2007-ին նա դարձել է Սպենդիարյանի անվան հանրապետական երկրորդ մրցույթի դափնեկիր, 2010-ին` Գյումրում կայացած «Վերածնունդ» մրցույթ- փառատոնի առաջին մրցանակակիր, «Հայաստանի Նոր անուններ» ծրագրի մասնակից է և Վլադիմիր Սպիվակովի բարեգործական հիմնադրամի թոշակակիր: Դիանան Հայաստանի վաստակավոր ուսուցիչ Պետրոս Հայկազյանի սանն է:


Արմինե ՍԱՐԳՍՅԱՆ

Դիտվել է՝ 1333

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ