Նովոսիբիրսկի մարզում մեկնարկել են Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության «Кобальт-2024» հատուկ զորավարժությունները։ Ըստ ТАСС գործակալության՝ փորձարկվելու են զենքի, ռազմական տեխնիկայի նոր նմուշներ, անօդաչու թռչող սարքերի կիրառման տակտիկական հնարքներ։ Միջոցառմանը մասնակցում են Ռուսաստանի Դաշնությունը, Բելառուսը, Ղազախստանը, Տաջիկստանը և Ղրղզստանը: Զորավարժություններին Հայաստանը չի մասնակցում։                
 

Կոմիտասյան համերգաշար

Կոմիտասյան համերգաշար
17.05.2013 | 12:38

Մայիսի 17-ին Կոմիտասի անվան կամերային կրաժշտության տանը «ԿԱՆԹԵՂ» անսամբլը կներկայացնի «Կոմիտասը` հոգևոր ապահովության գրավական» խորագրով կոմիտասյան համերգաշարի 23-րդ համերգ-դասախոսությունը:

Անսամբլի գեղարվեստական ղեկավարն է «ՏՐԻՈՒՄՖ» մրցանակի դափնեկիր Արփինե Կալինինան: Մենակատարներն են Իշխան Հարությունյանը (սաքսոֆոն), Արփինե Կալինինան (դաշնամուր):
Կհնչեն Կոմիտասի մեներգերի փոխադրությունները սաքսոֆոնի և դաշնամուրի համար, կոմիտասյան մեղեդիների հիման վրա գրված Արփինե Կալինինայի դաշնամուրային իմպրովիզացիաները: Համերգային հատվածներն ընդմիջվելու են կատարվող մեներգերի բանաստեղծական տեքստերով և դասախոսությամբ:
«Կանթեղը» փորձում է հանրությանը հնարավորինս համակողմանի ներկայացնել Կոմիտասի ժառանգությունը: Մինչ օրս ներկայացվել է 22 համերգ-դասախոսություն ինչպես հայ, այնպես էլ օտարազգի ունկնդրի համար:


Արմինե ՍԱՐԳՍՅԱՆ

Դիտվել է՝ 1928

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ